Տիմոտե Կոլոձեյչակ
Տիմոտե Կոլոձեյչակ[1] (ֆր.՝ Timothée Kolodziejczak, հոկտեմբերի 1, 1991[2][3], Ավիոն), լեհական ծագմամբ ֆրանսիացի ֆուտբոլիստ, իսպանական «Սևիլյա» ակումբի ձախ պաշտպան։
Տիմոտե Կոլոձեյչակ ֆր.՝ Timothée Kolodziejczak | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ֆրանսիա, Լեհաստան | |||||||||||||||||
Մականուն | Կոլո | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 1, 1991 (32 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Պա-դը-Կալե, Ֆրանսիա | |||||||||||||||||
Հասակ | 183 սմ | |||||||||||||||||
Քաշ | 79 կգ | |||||||||||||||||
Դիրք | կենտրոնական և ձախ պաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Սևիլյա | |||||||||||||||||
Համար | 5 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԿոլոձեյչակը ֆուտբոլով սկսել է զբաղվել 7 տարեկան հասակից՝ «ՈՒՍ Սեն Մորիս Լոոս ան Գոել։ Կես տարի անցկացնելով այդտեղ և ևս մեկ տարի «Ավիոն»-ում, նա տեղափոխվեց «Լանս» ակումբի ակադեմիա, որտեղ անցկացրեց 8 տարի։ «Լանս»-ում նրա ընկերը Գայել Կակուտան էր։ Ակադեմիան ավարտելուց հետո «Լանսը» նրան առաջարկեց հնգամյա պայմանագիր, սակայն նա մերժեց և արդյունքում գնման իրավունքով վարձակալության հանձնվեց Օլիմպիկ Լիոն[4]։
«Լիոն»
խմբագրել«Լիոն»-ում Կոլոձեյչակը, ով ստացել էր 12 համարի մարզաշապիկը, ուղարկվեց երկրորդ թիմ։ 2008 թվականի սեպտեմբերի 13-ին երկրորդ թիմի կազմում նա դեբյուտեց «Սենտ Էտիենի» դեմ խաղում< որում նա ստացավ դեղին քարտ[5]։ 2008 թվականի նոյեմբերի 23-ին Կոլոն «Լիոն»-ում անցկացրեց մրցաշրջանի միակ խաղը՝ Պարի Սեն Ժերմենի դեմ խաղոի 11-րդ րոպեին փոխարինեց վնասվածք ստացած Անտոնի Ռեվեյերին, այդ խաղում նա նորից ստացավ դեղին քարտ[6]։ Մրցաշրջանի ավարտին «Լիոն»-ը 2,5 միլիոն եվրոյով գնեց Կոլոդդզեյչակի տրանսֆերը և նրա հետ կնքեց քառամյա պայմանագիր[7][8]։
Վերջին տարիներին Կոլոձեյչակը հիմնական կազմում այդպես էլ տեղ չստացավ, միայն հազվադեպ խաղալով Ֆրանսիայի առաջնությունում և եվրոգավաթներում։ 2009-10 մրցաշրջանում նա առաջնությունում խաղաց 2 խաղ, 2010-11-ում՝ 8 խա, իսկ վերջին մրցաշրջանում՝ ընդամենը մեկը։ Նա նաև խաղաց «Լիոն»-ի երկրորդ կազմում, 4 տարում անցկացնելով 61 խաղ։
«Նիցցա»
խմբագրել2012 թվականի ամռանը Կոլոձեյչակը տեղափոխվեց Նիցցա, որը նույնպես խաղում էր Լիգա 1-ում, նրա հետ կնքեց քառամյա պայմանագիր։ Այս թիմում նա միանգամից դարձավ հիմնական կազմի խաղացող և առաջին երկու մրցաշրջաններում առաջնությունում խաղաց 71 խաղ։
«Սևիլյա»
խմբագրել2014 թվականի օգոստոսի 29-ին Կոլոձեյչակը տեղափոխվեց «Սևիլյա», կնքելով քառամյա պայմանագիր[9]։
Միջազգային կարիերա
խմբագրելՏիմոտե Կոլոձեյչակը հանդես է եկել Ֆրանսիայի U16-U20 պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ Պատանեկան հավաքականում դեբյուտել 2006 թվականի մայիսի 30-ին, |Բեռլինում կայացած Գերմանիայի դեմ խաղում[10]։
2008 թվականին Կոլոն դարձավ մինչև 17 տարեկանների Եվրոյի ֆինալիստ։ Թուրքիայի դեմ կիսաեզրափակիչ խաղում նա խփեց գոլ, այդպիսով հավասարեցնելով հաշիվը (1-1), արդյունքում Ֆրանսիան հաղթեցին 11-մետրանոցներով[11]։ Դա երիտասարդական մակարդակում նրա միակ գոլն էր։ Եզրափակչում ֆրանսիացիները Կոլոձեյչակի մասնակցությամբ պարտվեցին իսպանացիներին (0-4)[12][13]։
2010 թվականին Կոլոձեյչակը ֆրանսիական կազմում մասնակցեց մինչև 19-տարեկանների Եվրոպայի առաջնությանը և դարձավ հաղթող։ Նա խաղաց մրցաշարի բոլոր 5 խաղերում, այդ թվում եզրափակչում, որտեղ ֆրանսիացիները իսպանացիներից վերցրեցին ռեվանշ (2-1)[14]։
2011 թվականին Կոլոձեյչակը մասնակցեց Երիտասարդական հավաքականների աշխարհի առաջնություն 2011-ին, որտեղ Ֆրանսիան զբաղեցրեց չորրորդ տեղը։
Տիմոտե Կոլոձեյչակը ունի իրավունք հանդես գալու Լեհաստանի հավաքականում։ 15 տարեկանում լեհերը նրան հրավիրեցին խաղալու իրենց կազմում, բայց նա ընտրեց Ֆրանսիան[15][16]։
Անձնական կյանք
խմբագրելԿոլոձեյչակի հայրը լեհ է, իսկ մայրը՝ ծնունդով Մարտինիկայից է[16][17][18]։
Ձեռքբերումներ
խմբագրել- Ֆրանսիայի գավաթ՝ 2012
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ազգանվան արտասանության դժվարության համար Ֆրանսիայում նրան անվանում են Կոլո։
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Lyon snap up Lens starlet Kolodzieczak». Union of European Football Associations. 2008 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Lyon B v. Saint-Etienne B Match Report». Foot National (French). 2008 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «PSG v. Lyon Match Report». Ligue de Football Professionnel (French). 2008 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ http://www.actusnewswire.com/documents/ACTUS-0-3288-OL-DDR-0809-GB.pdf
- ↑ «L'OL aime et ne compte pas». Sports.fr (French). 2009 թ․ հուլիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Timothée Kolodziejczak pasa reconocimiento y firma por cuatro campañas». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Courte défaite (1-0)» (French). French Football Federation. 2007 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 18-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «France oust hosts after shoot-out». UEFA. 2008 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Stupendous Spain win U17 crown». Union of European Football Associations. 2008 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «L'Espagne réalise le doublé» (French). French Football Federation. 2008 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 24-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «France fight back to claim U19 crown». Union of European Football Associations. 2010 թ․ հուլիսի 30. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «La mode polonaise atteint l'Olympique Lyonnais». Foot Mercato (French). 2009 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 15-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 16,0 16,1 «Koscielny nie jest jeszcze spalony». Polish Football Associatio (Polish). 2010 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Timothée Kolodziejczak: "Je viens à Nice pour m'épanouir"» [Timothée Kolodziejczak: "I'm joining Nice in order to develop"] (French). Nice Matin. 2012 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Kolodziejczak, un nom à retenir». Radio Monte Carlo. 2010 թ․ հուլիսի 28. Վերցված է 2011 թ․ հունվարի 19-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիմոտե Կոլոձեյչակ» հոդվածին։ |