Տիմոթեոս Սափրիչյան
հայ բանասեր
Սափրիչյան Տիմոթեոս (1821 - 1909), բանասեր, ճանապարհորդ։
Տիմոթեոս Սափրիչյան | |
---|---|
Ծնվել է | 1821 |
Մահացել է | 1909 |
Մասնագիտություն | բանասեր |
Եղել է Երուսաղեմի միաբանության անդամ։ 1867-1869 թթ. ճանապարհորդել է Եթովպիայով։ Ճանապարհորդական տպավորությունները («Երկամեա պանդխտութիւն ի Հապեշստան») հրատարակել է 1871 թ.-ին, Երուսաղեմում, որտեղ տեղեկություններ է հաղորդել այն ժամանակ դեռ քիչ ուսումնասիրված այդ երկրի բնության, տնտեսության, ժողովրդի նիստուկացի, սովորությունների մասին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 252)։ |