Տիլտի բեֆրուա, զանգակատուն-բեֆրուա Բելգիայի Տիլտ քաղաքում։ Կառուցված է քաղաքային խորհրդի նախկին շենքի կողքին։ Բելգիական և ֆրանսիական այլ աշտարակների հետ միասին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։

Զանգակատուն-բեֆրուա
Տիլտի բեֆրուա
Hallentoren (Tielt)
ԵրկիրԲելգիա
Հիմնադրման թվական1275 թվական
Շինարարության սկիզբ1558
Շինարարության վերջ1560
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ կենտրոնական հրապարակում աշտարակը կանգնեցվել է 1275 թվականին։ Մի քանի փլուզումներից և վերակառուցումներից հետո, 1558-1560 թվականներին կառուցվել է ներկայիս վերածննդյան շինությունը։ 1603 թվականի հունիսի 2-ին աշտարակում երկարատև տանջանքներից հետո մահացել է Տաննեկե Սկոնինկսը։ Տանեկեն ծնվել է 1560 թվականին։ Ունևոր կին էր, ուներ չորս երեխա և մերժել էր դատավորի սիրահետումը։ Վերջինս նրանից վրեժխնդիր էր լինում կախարդության մեղադրանքով, ինչն էլ հանգեցրել էր ազատազրկման և մահվան։

1773 թվականից ի վեր աշտարակում կա զանգակատուն, որն ունի 36 զանգ։ Այն հանրահայտ վարպետ Իորիս Դյումերի (1715-1787) աշխատանքն է։

19-րդ դարում աշտարակի պատկերասրահը զարդարել են Տիլտի հայտնի տոհմերի զինանշանները։

Բեֆրուան այսօր խմբագրել

 

Կառույցի առաջին հարկում կա թանգարան, որտեղ ցուցադվում են Եվրոպայի հետպատերազմյան 78 քաղաքական գործիչների հսկայական կիսանդրիները։ 2008 թվականի հունվարից աշտարակը վերակառուցման մեջ է։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել