Տիեզերքի Մեծն Արարիչ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Տիեզերքի Մեծն Արարիչ՝ մասոնականության մեջ ունիվերսալ և չեզոք նշվում է, որպես Վերի Էություն (Աստված), որին հավատում է եղբայրության յուրաքանչյուչ անդամ, անկախ իր սեփական դավանանքից։

Ուիլյամ Բլեյք «Մեծն Արարիչ» 1794

Քրիստոնեություն խմբագրել

Քրիստոնեական աստվածաբան Թովմա Աքվինացի ենթադրում է, որ գոյություն ունի Տիեզերքի արարիչը, ինչպես կյանքի սկզբանական պատճառ, որը և հանդիսանում է աստված[1]։ Աքվինացի մեկնաբանող Սթիվեն Ռիչարդսը նշում էր[2], որ պնդումը այն բանում թե Տիեզերքի Մեծն Արարիչը դա քրստոնեական աստվածն է «աստվածաբանության մեջ չի հանդիսանում առաջնային, այլ պահանջում է հավելյալ հավատ, որի հիմքը հանդիսանում է Աստվածաշնչի շիտակություն մեջ»։

Բողոքական Ժան Կալվինը իր «Institutes of the Christian Religion» (հրատարակված 1536 թվականին) աշխատության մեջ, ոչ մեկ անգամ քրիստոնեական աստծուն անվանել է Տիեզերքի Մեծն Արարիչ, այդ մասին նա նաև նշել է «Տիեզերքի Արարումը» աշխատությունում, ինչպես նաև Սաղմոս 19–ի մեկնաբանություններում։

Մասոնականություն խմբագրել

Մասոնականության պատմիչները, որոնցից են Ուիլիյամ Բիսսեն[3], Հարրի Լիզերը[4] և Բրանտ Մորիսը[5] պնդում են, որ «Մասոնական հապավումը Տ․Մ․Ա․(Տիեզերքի Մեծն Արարիչ) շարունակում է աստվածացնելու այլաբանության հնագույն ավանդույթը»։ Նրանք հետևել են մասոնականությունում այդպիսի անվան և հապավմանը սահմանադրության մեջ, որը գրել է Ջեյմս Անդերսոնը 1723 թվականին։ Նրանք նաև նշում են, որ նա լինելով կալվինական կարող էր այդ հապավումը վերցնել այդտեղից։

Քրստոֆեր Հաֆների բացատրությունը, որ կա «Տիեզերքի Մեծն Արարիչի» հասկացություն, որպեսզ Վերին Էության հասկացություն յուրաքանչյուրի անձնական ընտրությամբ, առկա է «Workman Unashamed» գրության մեջ։

Պատկերացրեք ինձ օթյակում, երբ խոնհարում եմ գլուխս և աղոթում եմ եղբայր Մուհամեդ Բոկխարի և եղբայր Էրդջան Մելվանի միջև։ Նրանցից ոչ մեկի համար Տիեզերքի Մեծն Արարիչը չի հանդիսանում Սուրբ Երորրդությունը։ Եղբայր Բոկխարի համար նա հանդիսանում է Ալահը, իսկ եղբայր Մելվանի համար հավանաբար Վիշնու[6].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Stephen A. Richards. Thomas Aquinas (1225—1274 CE). Theology. Pelusa Media Group (2006)
  2. Stephen A. Richards (2006). «Thomas Aquinas (1225–1274 CE)». Theology. Pelusa Media Group. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին.
  3. William K. Bissey (Spring 1997). «G.A.O.T.U.». The Indiana Freemason.
  4. Gary Leazer Masonic Research, 2001
  5. S. Brent Morris The Complete Idiot’s Guide to Freemasonry, publisher=Alpha/Penguin Books, ISBN 1-59257-490-4, page 212, 2006
  6. Christopher Haffner Workman Unashamed: The Testimony of a Christian Freemason. — Lewis Masonic, 1989. — С. 39.