Տիեզերական պլազմայի ֆիզիկա

Տիեզերական պլազմայի ֆիզիկա (արևմտյան երկրերոմ հաճախ նաև տիեզերական ֆիզիկա), աստղաֆիզիկայի, ինչպես նաև պլազմաի ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է տիեզերական պլազմայի բնույթը։

Երկիր մոլորակը շրջապատող համեմատաբար սառը պլազմայի ճառագայթումը։Խորը ուլտրամանուշակագույն ճառագաթման ֆոտոլիտոգրաֆիա։

Տիեզերքի զանգվածի մոտավորապես 95%-ը (չհաշված սև մատերիան և սև էներգիան, որոնց բնույթը դեռևս հայտնի չէ), ներառյալ բոլոր աստղերը, միջաստղային և միջմոլորակային միջավայրերը, մոլորակային մթնոլորտների վերին շերտերը, գտնվում է պլազմային վիճակում[1][2]։ Պլազմային բնույթ ունեն էներգիայի մի տեսակից մյուսին անցման պրոցեսները, որոնք հանդիսանում են աստղերի և նրանց շուրջ պտտվող մոլորակների վրա ընթացող ակտիվ պրոցեսների էությունը։

Տիեզերական պլազմայի ֆիզիկան ուսումնասիրում է կապված տիեզերական համակարգերի(օրինակ՝ «արեգակնային քամի-մագնիտոսֆերա-մոլորակի իոնոլորտ» համակարգը) համար բնորոշ մի շարք ֆիզիկական երևույթներ։ Մասնավորապես զբաղվում է արեգակնային քամու, մոլորակների մագնիսոլորտի և իոնոլորտի, բևեռափայլերի, տիեզերական ճառագայթների, սինխրոտրոն ճառագայթման ուսումնասիրությամբ։

Ռուսական գիտությունների ակադեմիայի շրջանակներում տիեզերական հետազոտությունների ինստիտուտում տիեզերական պլազմայի ֆիզիկայի բնագավառում գիտական գործոնեությունը կենտրոնացած է հետևյալ ուղղությունների վրա․

  • Տիեզերական պլազմայի պրոցեսների տեսություն
  • Տիեզերական պլազմաում արագացման պրոցեսներ և տիեզերական թռիչքների ժամանակ ռադիացիոն ճառագայթման հետ կապված պրոբլեմներ
  • Մերձմոլորակային և միջմոլորակային պլազմա
  • Էլեկտրամագնիսական դաշտերի որոշում
  • Արեգակնային քամու հետազոտություն
  • Մագնիսոլորտային պրոցեսների ֆիզիկա

Առաքելությունները, տիեզերական ապարատներ և արբանայակներ խմբագրել

Մի շարք հատկանիշներ և մեծություններ, որոնք ուսումնասիրվում են տիեզերական ֆիզիկայի կողմից, ունեն գործնական բնույթ և տարածության մեջ չափվում են արբանյակների, տիեզերական ապարատների և հրթիռ-զոնդերի օգնությամբ։ Դրանցից մի քանիսն են․

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «КОСМИЧЕСКАЯ ПЛАЗМА • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  2. «Институт Космических Исследований. Направление — Физика космической плазмы». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել