Տիգրան (Վիվալդի)
Տիգրան (ամբողջական անունը՝ La virtù trionfante dell’amore, e dell’odio, overo Il Tigrane - Սիրո և ատելության նկատմամբ հաղթանակող առաքինությունը կամ Տիգրան) օպերա, բեմադրվել է 1724 թվականին Հռոմում, տոնահանդեսի ընթացքում։ Բեմականացումն իրականացվել է Ֆեդերիկո Կապրաինայի թատրոնում։ Հեղինակներն են իտալացի երգահաններ Բենեդետտո Միկելին (1-ին գործողություն), Նիկոլա Ռոմալդին (3-րդ գործողություն) և Անտոնիո Վիվալդին (2-րդ գործողություն)։ Մինչև մեր օրերն է հասել միայն Վիվալդիի հեղինակած 2-րդ գործողության երաժշտությունը։
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
---|---|
Ժանր | օպերա-սերիա |
Կոմպոզիտոր | Բենեդետտո Միկելի, Նիկոլա Ռոմալդի, Անտոնիո Վիվալդի |
Լիբրետտոյի հեղինակ | Pietro Antonio Bernardoni? |
Առաջնախաղի տարեթիվ | 1724 |
Առաջնախաղի վայր | Հռոմ |
Կատալոգի համար | RV 740 |
La virtù trionfante dell'amore e dell'odio overo Il Tigrane Վիքիպահեստում |
Օպերայի սյուժեի հիմքում ընկած են Հայոց Տիգրան Մեծ արքային առնչվող պատմական իրադարձությունները։ Օպերայի համերգային կատարումը Երևանում տեղի է ունեցել 2001 թ. նոյեմբերի 23-ին՝ Հայաստանում Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի հանդիսությունների շրջանակներում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ԵՐԵՎԱՆԻ ՕՊԵՐԱՅԻ ԹԱՏՐՈՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՆՏՈՆԻՈ ՎԻՎԱԼԴԻԻ «ՏԻԳՐԱՆ» ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ». 2001 թ․ նոյեմբերի 23.