Տիգրան Սերայտարյան

հայ բժիշկ

Տիգրան Սերայտարյան (1883, Սեբաստիա - 1915), հայ բժիշկ։

Տիգրան Սերայտարյան
Ծնվել է1883
ԾննդավայրՍեբաստիա
Մահացել է1915
Մահվան վայրԶիլե
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1883 թվականին Սեբաստիայի նահանգի Սեբաստիա քաղաքում, բրուտ Գասպար Կարոյեանի ընտանիքում։ Բժիշկ Արմենակ Սերայտարյանի եղբայրն է։ Ավարտել է Բեյրութի Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարանը և դեղագործի կոչում ստացել։ Վերադառնալով Սեբաստիա՝ դեղագործ է աշխատել։ Եղել է հնչակյան կուսակցության գործիչ։ 1915 թվականին, Սեբաստիայի հայ բնակչության տեղահանության ժամանակ, Եվդոկիայի ճանապարհին, Զիլեի մոտ, ընտանիքի անդամների աչքի առաջ, Արմենակ եղբոր հետ միասին սպանվել է թուրք ոստիկանապետ Շուուբերեիսի (Բաժանմունքի պետ) Քեոր բինբաշիի հրամանով՝ոստիկան-զինվորների ձեռքով։

Աղբյուրներ խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն խմբագրել

  • Հայ բժշկության տոված զոհերը, ցուցակագրված վավերական փաստերով, Կ.Պոլիս,1919։
  • Ալպօյաճեան Ա., Պատմու թիւն Եւդոկիոյ հայոց, Գահի րէ, 1952։
  • Ահարոնեան Գ., Յուշա մատեան Մեծ Եղեռնի (19151965), Պէյրութ, 1965։