Տիգրան Ուրղանջյան

հայ նյարդաֆիզիոլոգ

Տիգրան Գառնիկի Ուրղանջյան (դեկտեմբերի 25, 1924(1924-12-25)[1], Սուշեհիրի գավառակ - հոկտեմբերի 11, 1984(1984-10-11)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նյարդաֆիզիոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1967): ԽՄԿԿ անդամ 1960 թվականից։

Տիգրան Ուրղանջյան
Ծնվել էդեկտեմբերի 25, 1924(1924-12-25)[1]
ԾննդավայրՍուշեհիրի գավառակ
Մահացել էհոկտեմբերի 11, 1984(1984-10-11)[1] (59 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1949)
Մասնագիտություննյարդաֆիզիոլոգ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1967)
ԱշխատավայրԼևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Տիգրան Ուրղանջյանը ծնվել է 1924 թվականի դեկտեմբերի 25-ին, Արևմտյան Հայաստանի Սիվազի մարզի Սուշեհրի քաղաքում։ 1949 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1950 թվականից աշխատել է ՀՍԽՀ ԳԱ Լ․ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում, 1968 թվականից՝ կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաների փոխհատուցողահարմարվողականության լաբորատորիայի վարիչ, 1975-1984 թվականներին՝ նաև փոխտնօրեն[2]։

Գիտական աշխատանքները վերաբերում են կենտրոնական նյարդային համակարգի վնասված ֆունկցիաների մեխանիզմների նյարդահումորալ կարգավորման պարզաբանման հասակային և տեսակային առանձնահատկություններին, ողնուղեղային շոկին, ենթակեղևային գոյացությունների ու սիմպաթիկա-ադրենալային համակարգի դերի պարզաբանման, ինչպես նաև նյարդային համակարգի պլաստիկության հարցերին[2]։

Մահ խմբագրել

Մահացել է 1984 թվականի հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքում։

Անդամակցություն խմբագրել

  • Գլխուղեղի ուսումնասիրության միջազգային կազմակերպության անդամ (1982):

Երկեր խմբագրել

  • Возрастные особенности компенсаторного восстановления функций, Е., 1973․

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=12496
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 623։

Գրականություն խմբագրել