Անիի Տիգրան Հոնենց եկեղեցի կամ Սուրբ Գրիգոր եկեղեցի, հայկական ճարտարապետական հուշարձան Անիում։

Տիգրան Հոնենց եկեղեցի
Եկեղեցի

Եկեղեցին

ՏեղադրությունԱյրարատ, Անի
ԱշխարհԱյրարատ
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պատմություն
Հիմնադիր(ներ)Տիգրան Հոնենց
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. տիպԳմբեթակիր սրահ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ13-րդ դար
Տիգրան Հոնենց եկեղեցի (Թուրքիա)##
Տիգրան Հոնենց եկեղեցի (Թուրքիա)
Տիգրան Հոնենց եկեղեցի (Մեծ Հայք)##
Տիգրան Հոնենց եկեղեցի (Մեծ Հայք)
40°45′50″ հս․ լ. 43°43′32″ ավ. ե.HGЯO

Պատմություն խմբագրել

Կառուցվել է Տիգրան Հոնենց անունով հարուստ առևտրականի կողմից։ Եկեղեցու շինարարությունն ավարտվել է 1251 թ.։

Ճարտարապետություն խմբագրել

Արտաքինից գմբեթակիր ուղղանկյուն նախագիծը հիշեցնում է Անիի Մայր տաճարը, սակայն ավելի փոքր չափսերով է։ Ներսի պլանը տարբեր է և նմանեցվում է միջնադարի ուշ շրջանի մյուս եկեղեցիների նախագծերին։ Պատկանում է այն տեսակին, որը երբեմն կոչվել է «գմբեթակիր սրահ», երեք բաժինների բաժանված միակ նավի կենտրոնական հատվածի վրա գմբեթ կա։ Բաղեղի միջից ի հայտ եկող իրական կամ էլ մտացածին կենդանիների պատկերներով քանդակները զարդարում են խոյակները, որոնք գտնվում են կամարների շարքերի միջև։ Սրանք զարդարված ժապավեն են կազմում, որը ամբողջությամբ փաթաթում է շինությունը։ Նման կամարների շարք և ժապավեն կա նաև ճակատի շուրջը։ Ժապավենի վերևում մի ժապավեն ևս կա, որը զարդարված է երկրաչափական ռելիեֆներով։ Եկեղեցու առջև կանգնած է հետագայում ավելացված գավիթը, որն այժմ բավական ավերված վիճակում է։ Երկու կողմից բաց է, հյուսիսային ծայրում մի մատուռ է եղել։ Գավիթի կամարապատ բաց տարածությունները շեշտված են գեղեցիկ փորագրված կեռագիծ ռելիեֆներով և նստեցված են սյուների խոյակների վրա, որոնք նման են ժամանակի մուսուլմանական կառույցներին։ Գավիթի ներսը պատված է եղել որմնանկարներով։ Եկեղեցին այժմ մասամբ վերականգնված է։ [փա՞ստ]

Որմնանկարներ խմբագրել

Ներքին հատվածն ամբողջությամբ ծածկված է որմնանկարներով, որոնք արված են եկեղեցու հետ միաժամանակ։ Որմնանկարների երկու հիմնական թեմաներն են՝ Հիսուս Քրիստոսի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչի կյանքը։ Գմբեթի տակ տեղ են գտել Սուրբ Մարիամի և տասներկու առաքյալների, Հիսուսի կիսանդրին տեղափոխող չորս հրեշտակների և Հիսուսի՝ երկինք համբարձման պատկերները, որոնք եղծված են։

Տես նաև խմբագրել

Պատկերներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել