Տիգրան Կարախանով
Տիգրան Կարախանով (ռուս.՝ Тигран Александрович Караханов, դեկտեմբերի 1, 1944, Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 27, 2015, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։
Տիգրան Կարախանով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 1, 1944 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Վախճանի օր | դեկտեմբերի 27, 2015 (71 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Թաղված | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
1967 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է ֆրանսերենին, արաբերենին և անգլերենին։
1967 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։
- 1984-1990 թվականներ՝ Թունիսում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
- 1990-1994 թվականներ՝ աշխատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգում, վերջին պաշտոնը՝ ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ դեպարտամենտի ղեկավար։
- 1994-1998 թվականներ՝ Մավրիտանիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
- 1998-2002 թվականներ՝ Սլովենիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։
- 2002-2012 թվականներ՝ Մոսկվայի մարզի կառավարության արտաքին տնտեսական կապերի նախարար։
Անձնական կյանք խմբագրել
Ամուսնացած է եղել, ունեցել երկու որդի։
Դիվանագիտական աստիճան խմբագրել
- Արտակարգ և լիազոր դեսպան
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Указ Президента Российской Федерации от 22.03.1994 г. № 576 "О назначении Караханова Т.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Исламской Республике Мавритания"
- ↑ Указ Президента Российской Федерации от 12.01.1998 г. № 20 "Об освобождении Караханова Т.А. от обязанностей Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Исламской Республике Мавритании"
- ↑ Указ Президента от 2 апреля 1998 года № 337 «О назначении Караханова Т.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Словении»
- ↑ Указ Президента Российской Федерации от 17.06.2002 г. № 598 "О Караханове Т.А."