Տիգրան Դավթյան (ռեժիսոր)

հայ ռեժիսոր

Տիգրան Դավթյան (նոյեմբերի 19, 1985(1985-11-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր։

Տիգրան Դավթյան
Ծնվել էնոյեմբերի 19, 1985(1985-11-19) (38 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտացումռեժիսոր
ԱմուսինՄայա Մարգարյան

Կենսագրություն խմբագրել

Տիգրան Դավթյանը ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 19-ին Երևանում։

2002 թվականին ավարտել է Երևանի Հ.Գալստյանի անվան թիվ 83 միջնակարգ դպրոցը։ Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` ստանալով կինոռեժիսորի մասնագիտություն (Ռուբեն Գևորգյանցի արվեստանոց)։ Ուսումն ավարտելուց հետո տեղափոխվել է Մոսկվա, որտեղ աշխատել է Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա, նախ որպես ռեժիսորի օգնական, այնուհետև` ռեժիսոր։ Մոսկվայից վերադառնալուց հետո աշխատել է «Շանթ» և «Հայ TV» հեռուստաալիքներում` որպես երկրորդ ռեժիսոր։ 2010 թվականին Հայկական Երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և նկարահանել է «Cherchez La Femme» (Փնտրեք Կնոջը) հեռուստասերիալը։ Նկարահանել է նաև «Անակնկալ» հումորային նախագիծը։ Հեռուստասերիալի ավարտից հետո հրավեր է ստացել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունից, որտեղ նկարահանել է «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալը։ Նույն ժամանակ «Արմենիա» հեռուստաընկերությամբ նկարահանել է «Պահանջվում է գումար» հեռուստանախագիծը։ Նկարահանել է մի շարք գովազդային և երաժշտական տեսահոլովակներ։ Ունի մի քանի տպագրած հոդված` հայկական թերթերում։ 2012 թվականից բնակվում և ստեղծագործում է Եվրոպայում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Տիգրան Դավթյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.