Տիգրան Բունիաթյան

երգեհոնահար, երաժշտագետ

Տիգրան Բունիաթյան (օգոստոսի 9, 1991(1991-08-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), երգեհոնահար, երաժշտագետ։

Տիգրան Բունիաթյան
Ծնվել էօգոստոսի 9, 1991(1991-08-09) (32 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներգեհոնահար և երաժշտագետ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի տեսության բաժնում (2008), ավարտել երգեհոնի բաժինը (2014, Վահագն Ստամբոլցյանի, Աննա Բակունցի դասարաններ)։

2014–2015 թվականներին՝ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի փոխտնօրեն, «Perform Mе» միջազգային փառատոնի կազմակերպիչներից։

2011 թվականից, որպես երգեհոնահար, հանդես է եկել Երևանի Կամերային երաժշտության կենտրոնի ամենամսյա երգեհոնային համերգներին։ Մասնակցել է «2nd Armenian Young Composers Festival» (2012), World Organ Day (2013), «Verdi 200» (2013), 3rd New Names International Festival of Young Musician Performers (2013), «World Choral Day» (2014) և այլ փառատոների, միջազգային և հանրապետական երաժշտագիտական կոնֆերանսների։ 2016 թվականից ապրում է Օբեռլինում (ԱՄՆ

Վ. Ս. Ցվետիկովի անվան դաշնակահարների 3-րդ (2-րդ մրցանակ, 2012 թվական, Եկատերինբուրգ՝ ՌԴ), Իսայ Բրաուդոյի անվան երգեհոնահարների 2-րդ (Հատուկ մրցանակ, 2014 թվական, Սանկտ Պետերբուրգ) միջազգային մրցույթների դափնեկիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։