Տիագո Ալմադա

ֆուտբոլիստ

Տիագո Էսեկել Ալմադա (իսպ.՝ Thiago Ezequiel Almada, ապրիլի 26, 2001(2001-04-26)[1], Fuerte Apache, Սյուսասելա, Tres de Febrero Partido, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Ատլանտա Յունայթեդ» ակումբի և Արգենտինայի հավաքականի հարձակվող կիսապաշտպան։ Աշխարհի 2022 թվականի չեմպիոն։

Տիագո Ալմադա
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 26, 2001(2001-04-26)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Fuerte Apache, Սյուսասելա, Tres de Febrero Partido, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 1,71 մետր
Քաշ 63 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան և inside forward

Ակումբային կարիերա խմբագրել

Տիագո Ալմադան 2018 թվականի օգոստոսի 11-ին իր նորամուտը նշել է «Վելես Սարսֆիլդի» կազմում Արգենտինայի առաջնությունում «Նյուելս Օլդ Բոյզի» դեմ խաղում[2]։

2021 թվականի դեկտեմբերի 4-ին ՄԼՍ-ի «Ատլանտա Յունայթեդ» ակումբը հայտարարել է Ալմադայի տեղափոխության մասին[3]։ Տրանսֆերի արժեքը հյուսիսամերիկյան լիգայի համար եղել է ռեկորդային 16 միլիոն դոլար[4]։ Մինչև 2025 թվականի մրցաշրջանի ավարտը գործող պայմանագիրն ուժի մեջ է մտել 2022 թվականի փետրվարի սկզբին՝ Հյուսիսային Ամերիկայում տրանսֆերային պատուհանի բացմամբ[5][6]։ ԱՄՆ-ի բարձրագույն լիգայում Տիագո Ալմադան իր նորամուտը նշել է 2022 թվականի մարտի 13-ին «Շառլոտի» դեմ խաղում՝ 56-րդ րոպեին փոխարինելով Թայլեր Վոլֆին[7]։ ՄԼՍ-ում առաջին գոլը խփել է ակումբի կազմում իր երկրորդ խաղում՝ «Մոնրեալ Իմպակտի» դեմ 2022 թվականի մարտի 19-ին կայացած խաղում[8]։ 2022 թվականի մրցաշրջանի արդյունքներով, որում դարձել է 6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ, Տիագո Ալմադան ճանաչվել է ՄԼՍ-ի տարվա նորեկ խաղացող[9][10]։ 2023 թվականի մրցաշրջանի առաջին չորս խաղերում նա խփել է չորս գոլ և կատարել չորս գոլային փոխանցում, որի համար ճանաչվել է ՄԼՍ-ի ամսվա խաղացող փետրվար և մարտ ամիսներին[11][12]։

Կարիերան հավաքականում խմբագրել

2019 թվականին հրավիրվել է Արգենտինայի մինչև 20 տարեկանների հավաքական՝ մասնակցելու Հարավային Ամերիկայի մինչև 20 տարեկանների առաջնությանը։ 2019 թվականի հունվարի 29-ին Էկվադորի հավաքականի դեմ խաղում Տիագո Ալմադան գոլի հեղինակ է դարձել տուգանայինից ուղիղ հարվածով[13]։ Արգենտինայի մինչև 23 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարին[14]։

Արգենտինայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2022 թվականի սեպտեմբերի 23-ին Հոնդուրասի հավաքականի հետ ընկերական խաղում՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում[15]։

Աշխարհի 2022 թվականի առաջնությանը հավաքականի կազմում ընդգրկվել է վնասվածք ստացած Խոակին Կոռեայի փոխարեն[16][17]։ Դարձել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած ՄԼՍ-ի առաջին գործող խաղացողը[18]։

2023 թվականի մարտի 23-ին Պանամայի հավաքականի հետ ընկերական խաղում խփել է իր առաջին գոլը Արգենտինայի հավաքականի կազմում[19]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային
Արգենտինայի հավաքական
Անհատական
  • ՄԼՍ-ի տարվա նորեկ՝ 2022 թվական
  • ՄԼՍ-ի ամսվա խաղացող՝ փետրվար/մարտ 2023 թվական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. «Vélez Sarsfield vs. Newell's Old Boys» (անգլերեն). Soccerway.com. 2018 թ․ օգոստոսի 11. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  3. Carlos Martino (4 dic 2021). «La noche del 10». Vélez Sarsfield (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 25-ին.
  4. «Thiago Almada to move to Atlanta United for MLS-record $16 million fee, Argentine club says». The Athletic (անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 25-ին.
  5. «Atlanta United acquires Thiago Almada from CA Vélez Sarsfield». Atlanta United FC (անգլերեն). 2022 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 25-ին.
  6. Josh Jenkins (2022 թ․ հունվարի 25). «How Atlanta United's winter targets will strengthen the team». The Signal (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
  7. Sandy McAfee (2022 թ․ մարտի 13). «Atlanta United Defends The Throne In First-Ever Meeting Against Charlotte FC». Atlanta United FC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 25-ին.
  8. Sandy McAfee (2022 թ․ մարտի 19). «Atlanta United Mounts Thrilling Late Comeback To Draw CF Montréal 3-3». Atlanta United FC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 25-ին.
  9. «Atlanta United's Thiago Almada named 2022 MLS Newcomer of the Year». MLSsoccer.com (անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 17-ին.
  10. Sandy McAfee (2022 թ․ հոկտեմբերի 25). «Thiago Almada Named 2022 MLS Newcomer of the Year». Atlanta United FC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 17-ին.
  11. «Atlanta United star Thiago Almada named MLS Player of the Month». MLSsoccer.com (անգլերեն). 2023 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 17-ին.
  12. «Thiago Almada named MLS Player of the Month for February/March 2023». Atlanta United FC (անգլերեն). 2023 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 17-ին.
  13. «Ecuador U20 - Argentina U20, Jan 29, 2019 - U-20 South American Championship 2019» (անգլերեն). Transfermarkt.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  14. «El uno por uno de nuestros representantes en los próximos Juegos Olímpicos». Sitio Oficial de la Asociación del Fútbol Argentino (իսպաներեն). 07/07/2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 25-ին.
  15. Sandy McAfee (2022 թ․ սեպտեմբերի 24). «Lionel Messi Praises Atlanta United's Thiago Almada Following Argentina Debut». Atlanta United FC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 25-ին.
  16. «Ángel Correa y Thiago Almada se suman al plantel argentino». Sitio Oficial de la Asociación del Fútbol Argentino (իսպաներեն). 17/11/2022. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 25-ին.
  17. Sandy McAfee (2022 թ․ նոյեմբերի 17). «Thiago Almada added to Argentina's World Cup roster». Atlanta United FC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 17-ին.
  18. «Thiago Almada becomes first active MLS player to win a World Cup title». MLSsoccer.com (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 17-ին.
  19. «Thiago Almada scores first goal for Argentina, Messi hits 800 career goals». Atlanta United FC (անգլերեն). 2023 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիագո Ալմադա» հոդվածին։