Տերտերյան (բժիշկ)

հայ բժիշկ

Տերտերյան (- 1915), հայ բժիշկ։

Տերտերյան
Մահացել է1915
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Բարձրագույն բժշկական կրթություն է ունեցել և բժիշկ աշխատել։ 1915 թվականի ապրիլ-մայիս ամիսներին օսմանյան կառավարությունը Խարբերդում և Մեզիրեում իրականացրել է բազմաթիվ հայ մտավորականների ձերբակալություններ։ Թուրք ոստիկանները նրանց շղթայակապ տարել են փողոցներով ու շուկաներով, և գազազած թուրք ամբոխը նրանց վրա քարեր է նետել, հարվածել, ծեծել։

Նրանց բոլորին բանտարկել են Մեզիրեի բանտում և կտտանքների ենթարկելով փորձել տեղեկություններ կորզել զենքեր, ռումբեր և քաղաքական գաղտնիքներ թաքցնելու մասին։ Կեսգիշերին, արաբկիրցի ոստիկան Ալի օնբաշին բանտապահ Հասան Էֆենդիի հետ եկել է բանտ և հրամայել, որ մեկ առ մեկ դուրս գան և Եդեսիա տեղափոխվելու պատրաստվեն։ Բժիշկ Նշան Նահիկյանը համարձակորեն առաջ գալով ասել է. «Եթե դուք մեզ իրոք Եդեսիա պի­տի ու­ղար­կեք, ավե­լի լավ է որ ցե­րե­կով ու­ղար­կեք, որ­պես­զի ժո­ղո­վուր­դը իմա­նա, որ մենք Եդե­սիա ենք գնում, իսկ եթե ձեր հե­տին դի­տա­վո­րու­թյու­նը մեզ սպա­նելն է, կրկին ցե­րե­կով սպա­նեք և կա­խեք, որ­պես­զի հա­մայն Խար­բեր­դի ժո­ղո­վուր­դն ակա­նա­տես լի­նի մեր մա­հին»։ Եվ չնայած ոստիկանը ժխտել է նրանց սպանելու մտադրությունը, բանտարկյալները հասկացել են, որ պատրաստվում են իրենց սպանել, ուստի հրաժարվել են կատարել գիշերով բանտից շղթայակապ դուրս գալու հրամանը։ Լուրը հաղորդել են գնդապետ Ֆերիդբեյին, որը հրամայել է բոլորին սրախողխող անել։

1915 թվականի հու­նի­սի 25-ին /հուլիսին, օգոստոսի 4-ին (ըստ տարբեր աղբյուրների), Խարբերդ քաղաքի Մեզիրեի բանտի 37 հայ բանտարկյալները վճռել են բանտը հրկիզել և ինքնահրկիզվել։ Իրար վրա են հավաքել բանտի վերմակները, իրենց հագուստները և դրանց վրա լցնելով ճրագների նավթը՝ հրկիզել են բանտը։ Բոլորը զոհվել են, այդ թվում՝ բժիշկ Տերտերյանը։

37 բանտարկյալների կիսամոխրացած դիակներն աղբատար կառքով տարել և լցրել են Չոր աղբյուրի մոտ գտնվող մի փոսում։

Գրականություն խմբագրել

  • Ճիզմէճեան Մանուկ, Խարբերդ եւ իր զաւակները, Ֆրեզնօ, 1955։

Աղբյուր խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։