Տենզոմետր, (լատին․՝ tensus-լարված, ձգված և մետր), սարք, որը կիրառում են մեքենաների, կոնստրուկցիաների և կառույցների դետալներում, ինչպես նաև նյութերի մեխանիկական փորձարկումների ժամանակ առաջացող դեֆորմացիաների բաշխումն ուսումնասիրելու համար։ Ըստ չափվող մեծության՝ գրանցման և հաշվարկման համար հարմար տեսքի բերման եղանակի տարբերում են մեխանիկական և էլեկտրական տենզոմետրեր։ Մեխանիկական տենզոմետրերը բաղկացած են հաշվարկման և գրանցման հարմարանքներով լծակների համակցությունից։ Էլեկտրական տենզոմետրերի օգնությամբ բարդ պայմաններում (ագրեսիվ միջավայրերում, բարձր կամ ցածր ջերմաստիճանների և ճնշումների դեպքում են) կատարվում է ստատիկական և դինամիկական դեֆորմացիաների հեռաչափում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 651