Տեմպերացիա (լիտ.՝ temperatio – ճիշտ հարաբերակցություն, համաչափություն), երաժշտական լարվածքի տարբեր աստիճանների վրա կառուցվող համանուն ինտերվալների հնչյունաբարձրական հարաբերակցությունների հավասարեցումը[1][2][3]։ Տեմպերացիայի, նաև տարբեր «արհեստական» լարվածքների երևան գալը պայմանավորված էր բազմաձայնության ինտենսիվ զարգացման հետևանքով երաժշտական լսողության պահանջներով, երաժշտական նոր ժանրերի, ձևերի, երաժշտական գործիքների առաջացմամբ, նոր արտահայտչամիջոցների հարստացմամբ։

Տասներկու կատարյալ հինգերորդից ստացված նոտաների համեմատություն (C G D A E B F# C# G# D# A# E# B#)

Նկարագրություն խմբագրել

Տեմպերացիայի էությունը բաղկացած է ինտերվալների մեծության փոքր փոփոխություններից՝ համեմատած դրանց ակուստիկորեն ճշգրիտ արժեքի հետ (ըստ բնական ձայնաշարքի)։ Այս փոփոխությունները լարվածքը դարձնում են փակ, թույլ են տալիս օգտագործել տարբեր կառույցների բոլոր տոնայնություններն ու ակորդները՝ չխախտելով ինտերվալների ընկալման գերակշռող գեղագիտական նորմերը, առանց բարդացնելու հնչյունների ֆիքսված բարձրությամբ գործիքների ձևավորումը (երգեհոն, կլավեսին, տավիղ և այլն)։

Եվրոպական երաժշտության մեջ մինչև 17-րդ դարը գերիշխող «բնական» լարվածքներում համակարգի տարբեր աստիճանների վրա կառուցվող էնհարմոնիկ հնչյուններն ու ինտերվալները չէին համընկնում, որը կասեցնում էր ձայնակարգատոնայնական և հարմոնիկ համակարգերի ձևավորումը, բացառում հեռավոր տոնայնությունների միջև հարաբերակցություն ստեղծելու հնարավորությունը։ 12-աստիճանի հավասարաչափ տեմպերացիայի առավել ճշգրիտ տարբերակի հեղինակը Մ. Մերսենն է (18-րդ դար). նա օկտավան բաժանել է 12 հավասար մասերի, որի հետևանքով բոլոր նույնանուն ինտերվալները հավասարվել են։ Այդպիսի տեմպերացիայի օգտագործման վառ օրինակ է Յ. Ս. Բախի «Լավ տեմպերացված կլավիրը» (մաս 1, 1722)։ Հետագայում տեմպերացիայի համընդհանուր կիրառումը (19-20-րդ դարեր) ապահովել է ամբողջական մաժոր-մինորային խրոմատիկ տոնայնական համակարգի ինտենսիվ զարգացումը։

12-աստիճան տեմպերացիայի ինտոնացիոն թերությունները հաղթահարելու փորձերը՝ օկտավայում 24, 36, 48, 53 և մեծ թվով աստիճաններով լարվածքներ ստեղծելով, տարածում չեն գտել։ Գործնականում 12-աստիճան հավասաաչափ տեմպերացիան նույնիսկ 21-րդ դարում մնում է տեմպերացիայի օպտիմալ տեսակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Donahue, Thomas (2005). A Guide to Musical Temperament, p.19. Scarecrow. 9780810854383.
  2. Hubbard, William Lines (1908). The American History and Encyclopedia of Music: Musical Dictionary, p.103-4. Irving Squire: London.
  3. John Mason Good, Olinthus Gregory, Newton Bosworth (1813). Pantologia: New Cyclopedia. Kearsley.

Գրականություն խմբագրել

  • Barbour, J. Murray. Tuning and temperament: a historical survey. East Lansing, Michigan, 1951.
  • Гарбузов Н.А. Зонная природа тембрового слуха. М.: Музгиз, 1956.
  • Шерман Н. Формирование равномерно темперированного строя. М., 1964.
  • Рагс Ю. Н. Концепция зонной природы музыкального слуха Н. А. Гарбузова. // В кн.: Н. А. Гарбузов — музыкант, исследователь, педагог. — М., 1980, с. 11—46.
  • Lindley, Mark. Stimmung und Temperatur // Geschichte der Musiktheorie, Bd. 6: Hören, Messen und Rechnen in der Frühen Neuzeit. Darmstadt: Wissenschaftliche Buchgesellschaft, 1987, SS.109-331.
  • Ratte F. J. Die Temperatur der Clavierinstrumente: Quellenstudien zu den theoretischen Grundlagen und praktischen Anwendungen von der Antike bis ins 17. Jahrhundert. Kassel, 1991.
  • Rasch, Rudolf. Tuning and temperament // The Cambridge history of Western music theory. Cambridge: Cambridge University Press, 2002, pp. 193–222.
  • Волконский А. Основы темперации. М.: Композитор, 2003.
  • Зубов А.Ю. Темперация // Большая российская энциклопедия. Том 32. М., 2016, с. 26-27.
  • Barbour, J. Murray. Tuning and Temperament : A Historical Survey. East Lansing: Michigan State College Press, 1953.
  • Jorgensen, Owen. Tuning: Containing the Perfection of Eighteenth-Century Temperament; The Lost Art of Nineteenth Century Temperament; and The Science of Equal Temperament. Michigan State University Press, 1991. 0-87013-290-3
  • Miller, Willis G. The Effects of Non-Equal Temperament on Chopin's Mazurkas. PhD diss., University of Houston, October 2001.
  • Pressler, James. The Temperamental Mr. Purcell. Frog Music Press, UPC 883629638829
  • Steblin, Rita. A History of Key Characteristics in the 18th and Early 19th Centuries. UMI Research Press, Ann Arbor, 1983.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։