Տեմեռնիկյան մաքսակետի հուշարձան

Տեմեռնիկյան մաքսակետի հուշարձան (ռուս.՝ Памятник Темерницкой таможне), քանդակագործական կոթող, որը հանդիսավոր բացվել է 2010 թվականին Դոնի Ռոստովի առափին՝ ի պատիվ քաղաքի ծննդյան օրվա և Տեմեռնիկյան մաքսակետի հիմնադրման հրամանագրի ստորագրման օրվա[1]։ Հուշարձանի տեղադրումը տեղի է ունեցել համաձայն Դոնի Ռոստով քաղաքի վարչության 24.11.2010 № 890 որոշման[2]։

Picto infobox architecture.png
Տեմեռնիկյան մաքսակետի հուշարձան
Կոորդինատներ47°12′42″ հս․ լ. 39°42′20″ ավ. ե. / 47.21167° հս․. լ. 39.70556° ավ. ե. / 47.21167; 39.70556Կոորդինատներ: 47°12′42″ հս․ լ. 39°42′20″ ավ. ե. / 47.21167° հս․. լ. 39.70556° ավ. ե. / 47.21167; 39.70556

ՊատմությունԽմբագրել

Դոնի Ռոստով քաղաքի առափնյակին 2010 թվականի դեկտեմբերի 15-ին պաշտոնապես բացվել է Տեմեռնիկյան մաքսակետի հուշարձանը։ Իրադարձությունը զուգադիպել է Ռոնի Ռոստովի ծննդյան տոնակատարության և Տեմեռնիկյան մաքսակետի հիմնադրման հրամանագրի ստորագրման օրվա հետ։ Արձանը պատրաստվել է Նովոռոսիյսկում Դոնի Ռոստովի վարպետների ղեկավարությամբ։ Հուշարձանն ստեղծել են քանդակագործներ Սերգեյ Օլեշնյան և Անատոլի Դեմենտևը։ Կոթողի պատրաստման համար անհրաժեշտ է եղել ավելի քան յոթ ամիս[1]։

2017 թվականի փետրվարի 24-ին տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ հուշարձանը մասամբ վնասվել է։ Կային վանդալիզմի մասին կարծիքներ, սակայն իրականում հուշարձանը վնասվել էր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով[3]։

ԾանոթագրություններԽմբագրել