Տեխասի լոնգհորն (ցեղատեսակի անվանումը ծագում է անգլերեն long- երկար և horn- եղջյուր բառերից), խոշոր եղջերավոր անասունների ցեղատեսակ, հայտնի իրենց երկար եղջյուրներով, որոնք կարող են տարածվել գլխից մինչև եղջյուրի ծայրը մինչև 180 սմ[1]։ Ամենաերկար եղջյուրները պատկանում են «M Arrow Cha-Ching» անունով ցուլին։ Այս լոնգհորնը պատկանում է Ռիչարդ Ֆլիպին, որն ապրում է Տեխաս նահանգում, Ֆայետվիլլի մոտակայքում։

Տեխասի լոնգհորն
Տեսակխոշոր եղջերավոր անասունի ցեղատեսակ
Ենթադասկով
 Texas Longhorn cattle Վիքիպահեստում

Տեխասյան լոնգհորնները համարվում են Քրիստոփոր Կոլումբոսի և իսպանացի գաղութարարների կողմից Նոր աշխարհ բերված առաջին եղջերավոր անասունների սերունդները։ Նրանք ունեն բարձր հանդուրժողականություն երաշտի նկատմամբ։ Տեխասյան լոնգհորները հայտնի են իրենց բազմազան գունավորմամբ և կարող են լինել ցանկացած գույնի և գույների համադրության․դրանցից ամենատարածվածը, մուգ կարմիրի և սպիտակի համադրությունն է[2]։

Հանդիսանում է մսային խոշոր եղջերավոր անասունների ցեղատեսակ[3]։ Իրենց բնածին նուրբ տրամադրվածության և խելացիության պատճառով Տեխասի լոնգգնալով ավելի շատ են մարզվում ձիավարության համար[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «July 2011 — National Geographic Magazine». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  2. «Texas Longhorn — Wikipedia». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. Породы крупного рогатого скота(ռուս.) // Википедия. — 2021-11-18.
  4. «A fresh mount: Bob McCormick breaks longhorn steer to ride for bicentennial parade | TSLN.com». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. «Oklahoma couple breeds longhorns for riding | TheFencePost.com». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեխասի լոնգհորն» հոդվածին։