Տելեմակ Տեր-Ավետիսյան

կոմպոզիտոր

Տելեմակ Պետրոսի Տեր-Ավետիսյան (հուլիսի 23, 1907(1907-07-23)[1][2], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 22, 1974(1974-11-22)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թավջութակահար, կոմպոզիտոր, Լեռնային Ղարաբաղի երգի-պարի պետական համույթի հիմնադիր (1958)[3], ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967)[4]։

Տելեմակ Տեր-Ավետիսյան
Ծնվել էհուլիսի 23, 1907(1907-07-23)[1][2]
Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Երկիր Հայաստան
Մահացել էնոյեմբերի 22, 1974(1974-11-22)[1][2] (67 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմպոզիտոր և թավջութակահար
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Տելեմակ Տեր-Ավետիսյանը ծնվել է 1907 թվականի հուլիսի 23-ին Երևան քաղաքում։ 1930 թվականից կոմպոզիցիայի դասեր է առել Սպիրիդոն Մելիքյանի ղեկարավությամբ։

Տեր-Ավետիսյանն ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (1935, Հարո Ստեփանյանի դասարան) և թավջութակի (1940, Ա. Այվազյանի դասարան) բաժինները, որից հետո՝ 1950–1952 թվականներին, ուսումը շարունակել է Մոսկվայի հայկական մշակույթի տան երաժշտական ստուդիայում։ Որպես թավջութակահար Տելեմակ Տեր-Ավետիսյանը 1927-1934 թվականներին հանդես է եկել սիմֆոնիկ նվագախմբերում։

1934-1936 թվականներին եղել է Լենինականի դրամատիկ թատրոնի, 1936-1948 թվականներին՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն երաժշտական մասի, ապա՝ ՀԽՍՀ ժողովրդական ստեղծագործության տան երաժշտական բաժնի վարիչ, ԼՂԻՄ երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավարը։

Տելեմակ Տեր-Ավետիսյանը մահացել է 1974 թվականի նոյեմբերի 22-ին, Երևան քաղաքում, թաղված է Նորքի գերեզմանատանը[5]։

Ստեղծագործություններ խմբագրել

Տելեմակ Տեր-Ավետիսյանը գրել է լարային կվարտետ (1940), կվինտետ (1941)՝ լարային կվարտետի և ֆլեյտայի, «Բաղձանք» (1950, ըստ Հովհաննես Շիրազի), «Պիոներական» (1952) կանտատները՝ մանկական երգչախմբի և նվագախմբի, սյուիտներ՝ լարային քառյակի (1955) և նվագախմբի (1966), 6 պիես (1967)՝ թավջութակի և դաշնամուրի, «Էլեգիա», «Ռոնդո» (երկուսն էլ՝ 1967)՝ թավջութակի և դաշնամուրի, խմբերգեր, գործեր՝ երգի-պարի անսամբլի համար, խմբերգային սյուիտ «Սասունցի Դավիթ» (ա կապելլա, 1962), երգեր, ռոմանսներ, «Հազարան բլբուլ» (1959) օպերան, «Ղարաբաղյան հարսանիք» (1961) երաժշտական կատակերգությունը և այլ ստեղծագործություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 armradioarchive.am (հայ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Биография.ру (ռուս.) — 2006.
  3. «ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱԴԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ» ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԱՆ, ԵՐԵՎԱՆ 2002, էջ 382
  4. «Тер-Аветисян Телемак Петросович - Биография». www.biografija.ru. Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
  5. Տելեմակ Տեր Ավետիսյան Պետրոսի

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։