Տատյանա Օստաշչենկո
Տատյանա Նիկոլայի Օստաշչենկո (ուկրաիներեն՝ Тетяна Миколаївна Остащенко, 1974, Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ռազմական բժիշկ է, բժշկական ուժերի բրիգադային գեներալ։ 2021 թվականի հուլիսի 30-ից Ուկրաինայի ռազմական ուժերի Բժշկական ուժերի հրամանատարն է։ Ուկրաինայի պատմության մեջ առաջին կինն է, որ ղեկավարում է ռազմական ուժերի տեսակ և առաջին կին բրիգադային գեներալն է[2]։
Տատյանա Օստաշչենկո | |
---|---|
ուկրաիներեն՝ Тетяна Миколаївна Остащенко | |
![]() | |
1974 - | |
Ծննդավայր | Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | medical corps? |
Կոչում | գեներալ-մայոր[1] |
Մարտեր/ պատերազմներ | Զինված բախում Ուկրաինայի արևելքում և Ռուս-ուկրաինական պատերազմ |
Կրթություն | Դանիլո Հալիցկու անվան Լվովի ազգային բժշկական համալսարան (1996) և Ukrainian Military Medical Academy? (1998) |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է 1974 թվականի օգոստոսին Լվովում՝ զինվորականի ընտանիքում։ 1996 թվականին գերազանցությամբ ավարտել է Լվովի պետական բժշկական համալսարանի (այժմ՝ Դանիլո Հալիցկիի անվան Լվովի ազգային բժշկական համալսարան) դեղագործական ֆակուլտետը։ 1998 թվականին ավարտել է Ուկրաինայի ռազմաբժշկական ակադեմիան։
1998 թվականից ծառայել է ռազմաբժշկական ծառայությունում՝ որպես զորամասի դեղատան պետ, Արևմտյան օպերատիվ հրամանատարության ռազմաբժշկական բաժանմունքի սպա, Զինված ուժերի կենտրոնական ռազմաբժշկական վարչության բժշկական մատակարարման բաժնի պետ։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական և խաղաղապահ գործողությունների գլխավոր վարչության պետ, գլխավոր ռազմաբժշկական վարչության բժշկական մատակարարման բաժնի պետ վարչություն, Ուկրաինայի Պաշտպանության նախարարության գլխավոր տեսչության գլխավոր տեսուչ։
2020 թվականին նա վերապատրաստվել է ՆԱՏՕ-ի երկրների բանակների մի շարք դասընթացներում՝ բարելավել է կրթության օպերատիվ-մարտավարական մակարդակը, ինչպես նաև ավարտել է պաշտպանության և անվտանգության ոլորտի բարեփոխումների և ռազմավարական առաջնորդության դասընթացներ Քրենֆիլդի համալսարանում (Մեծ Բրիտանիա)։
2021 թվականի հուլիսի 30-ին նշանակվել է Ուկրաինայի Զինված ուժերի բժշկական ուժերի հրամանատար[3]։ Տատյանա Օստաշչենկոն դարձել էՈւկրաինայի Զինված ուժերի պատմության մեջ զինված ուժերի առանձին տեսակի առաջին կին հրամանատարը[4][5], ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի առաջին կին բրիգադային գեներալը[6][7]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ https://www.president.gov.ua/documents/4212022-42901
- ↑ «В украинской армии женщину впервые назначили на должность командующего»։ РИА Новости։ 2021-07-30 (ռուս.)
- ↑ У Збройних силах України призначили першу жінку-командувача /Укрінформ, 30.07.2021/ (ռուս.)
- ↑ У ЗСУ призначено першу жінку-командувача /DW,30.07.2021/ (ռուս.)
- ↑ «У ЗСУ вперше призначено командувачем жінку»։ Վերցված է 2021-10-17(ուկր.)
- ↑ «Про присвоєння військового звання»։ Офіційний вебпортал парламенту України (ուկրաիներեն)։ Վերցված է 2022-03-24(ուկր.)
- ↑ 47-річна львів’янка стала першою бригадною генералкою ЗСУ, zaxid.net, 25 серпня 2021
Արտաքին հղումներ Խմբագրել
- «Призначено першу жінку-командувача у Збройних Силах України», — Андрій Таран // Сайт Министерство обороны Украины|Министерства обороны Украины, 30 июля 2021(ուկր.)
- Тетяна Остащенко стала першою жінкою-бригадним генералом ЗСУ // Радио Свобода, 25 августа 2021(ուկր.)
- Міноборони: призначено першу жінку-командувача у ЗСУ // Радио Свобода, 30 июля 2021(ուկր.)
- Командуванню Медичних сил представлено нового командувача // Армия-Информ, 3 августа 2021(ուկր.)
- Остащенко Т. М. Archived 2021-08-02 at the Wayback Machine. // Е-декларація(ուկր.)