Տատյանա Հովհաննեսբեկովա

բժիշկ, ուռուցքաբան

Տատյանա Գավրիլի Հովհաննեսբեկովա (նոյեմբերի 26, 1941(1941-11-26)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), բժիշկ, ուռուցքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (2001), պրոֆեսոր (2002):

Տատյանա Հովհաննեսբեկովա
Ծնվել էնոյեմբերի 26, 1941(1941-11-26)[1] (82 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1964)
Մասնագիտությունբժիշկ և ուռուցքաբան
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (2001)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն

Կենսագրություն խմբագրել

Տատյանա Հովհաննեսբեկովան ծնվել է 1941 թվականի նոյեմբերի 26-ին, Բաքվում։ 1964 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1964-1971 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում։ 1971 թվականից եղել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կլինիկաձևաբանական բաժնի ղեկավար, 2002 թվականից՝ փոխտնօրեն[2]։

Աշխատանքները վերաբերում են Հայաստանի Հանրապետությունում քաղցկեղի ախտորոշման, բուժման, կանխարգելման նոր եղանակների մշակմանը։ Հեղինակ է մի շարք ուսումնամեթոդական ձեռնարկների։

Անդամակցություն խմբագրել

  • ՀՀ ախտաբան-անատոմների ընկերության անդամ (1970)։
  • Հակաուռուցքային միության անդամ (1995)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12624
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։