Տատյանա Վասիլևնա Լեոնտևա (ռուս.՝ Татьяна Васильевна Леонтьева, ապրիլի 2, 1984(1984-04-02), Տյումեն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ժամանակակից բանաստեղծուհի[1]։

Տատյանա Լեոնտևա
Ծնվել էապրիլի 2, 1984(1984-04-02) (40 տարեկան)
ԾննդավայրՏյումեն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսաստան

Կենսագրություն խմբագրել

Տատյանա Լեոնտևան ծնվել է 1984 թվականին, Տյումենում։ Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Տոմսկում։ Հետո մեկնել է Սանկտ Պետերբուրգ։ 2012 թվականին ավարտել է Տեխնոլոգիական և դիզայնի համալսարանի Հյուսիսարևմտյան տպագրության ինստիտուտը[2]։ Հրատարակչությունում աշխատել է որպես խմբագիր։ Բնակվում է Մոսկվայում։ Տպագրվել է «Медведь», «Октябрь», «Кольцо А» և այլ ամսագրերում[3]։

Ռուսաստանի, ԱՊՀ երկրների և արտերկրի երիտասարդ գրողների XIV և XV միջազգային ֆորումների, Գրողների միության երիտասարդ գրողների սեմինարի մասնակից։

2016 թվականին Լեոնտևան իր նորամուտը նշել է «Մեկ ու կես կիլոգրամ աղ» վեպով[4], որը փորձագիտական խորհրդի կողմից արժանացել է «Лицей» մրցանակի[5]։

Քննադատություն խմբագրել

  Նրա «Մեկ ու կես կիլոգրամ աղը» վեպը իրենից ներկայացնում է «Բրիջիտ Ջոնսի օրագրի» ռուսերեն տարբերակը` տխուր և զվարճալի պատմություն մի երիտասարդ կնոջ մասին, որը գոյատևում է մի աշխարհում, որտեղ բացակայում է կյանքին իմաստ տվող ամեն ինչ, իսկ մարդը վստահ է երջանկության իր իրավունքով։
- Յուրի Կոզլով։ Գրական Ռուսաստան[6]
 
  Սիբիրից Սանկտ Պետերբուրգ տեղափոխված մի աղջկա պատմություն, որի ետևից ձգվում է հիշողությունների, ընկերների, անհաջող սիրո և ցավոտ վեպերի երկայնափեշ զգեստըը։ Ոչինչ հորինված չէ, այստեղ յուրաքանչյուրը ճանաչում է իրեն նկարագրված տեսարաններում և գուցե նույնիսկ ամբողջ գրքում։ Հեշտ է նաև տղամարդկանց կերպարներում հայտնվելը, չնայած դա ցանկալի չէ։ Աղը ինքնին այդքան էլ համեղ չէ, բայց օրգանիզմը չի կարող գոյատևել առանց դրա։
- Կոնստանտին Միլչին , «Русский репортёр»[7]
 

Մատենագիտություն խմբագրել

  • Полтора килограмма соли. 2016.

Ժողովածու խմբագրել

  • Татьяна Леонтьева «По ту сторону экрана». Сборник рассказов. Издательство «Скифия», 2016[8]

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • 2016 - «Неизвестный Петербург» գրական մրցույթի արծաթե մեդալակիր[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել