«Տասներեք» (ռուս.՝ «Тринадцать»), 1936 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ իստերնի ժանրում[2], որը նկարահանել է ռեժիսոր Միխայիլ Ռոմը[3]։ Վերջինիս առաջին լիամետրաժ աշխատանքն է, որը նրան լայն ճանաչում է բերել։

Տասներեք
ռուս.՝ Тринадцать
Երկիր ԽՍՀՄ
Ժանրարկածային ֆիլմ
Թվական1937
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄիխայիլ Ռոմ
Սցենարի հեղինակԻոսիֆ Պրուտ և Միխայիլ Ռոմ[1]
ԴերակատարներԵլենա Կուզմինա, Անդրեյ Ֆայտ, Նիկոլայ Կրյուչկով, Ստեպան Կռիլով և Իվան Նովոսելցև
ՕպերատորԲորիս Վոլչեկ
ԵրաժշտությունԱնատոլի Ալեքսանդրով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն90 րոպե
 The Thirteen Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Միջին Ասիա։ Տասը զորացրված կարմիրբանակայիններ անապատով գնում են մինչև երկաթուղին։ Նրանց հետ գնում է ևս երեք մարդ՝ սահմանային ուղեկալի հրամանատար Ժուրավլյովը կնոջ՝ Մարիա Նիկոլաևնայի հետ և ծերունի երկրաբանը։ Անապատում նրանք գտնում են ջրհոր և թաքնված գնդացիրներ՝ բասմաչ Շիրմաթ Խանի բազան, որին Կարմիր բանակը չի կարող վնասազերծել արդեն մեկ տարի։ Մեկ մարտիկի ուղարկելով օգնություն կանչելու՝ մյուսները մնում են բասմաչին կանգնեցնելու համար։

Ջրհորում, սակայն, գրեթե ջուր չկա, բայց կարմիրբանակայինները դա թաքցնում են մոտեցած բասմաչներից։ Հրոսակախմբերը տառապում են ծարավից և կատաղի հարձակումներ են ձեռնարկում՝ փորձելով հասնել ջրհորին։ Անհավասար ճակատամարտում գրեթե բոլոր պաշտպանները զոհվում են, և թշնամիներին հաղթում է ժամանակին տեղ հասած կարմիր հեծելազորը։

Դերերում խմբագրել

  • Իվան Նովոսելցև – Ժուրավլյով, ջոկատի հրամանատար
  • Ելենա Կուզմինա – Մարյա Նիկոլաևնա, Ժուրավլյովի կինը
  • Ալեքսանդր Չիստյակով – Ալեքսանդր Պետրովիչ, ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, պրոֆեսոր-երկրաբան
  • Անդրեյ Ֆայտ – Սկուրատով, սպիտակգվարդիական փոխգնդապետ
  • Իվան Կուզնեցով – Յուսուֆ Ակչուրին
  • Ալեքսեյ Դոլինին – Ալեքսեյ Տիմոշկին
  • Պյոտր Մասոխա – Սվիրիդենկո
  • Իվան Յուդին – Պետրով (լուսագրերում՝ Պ. Յուդին)
  • Դմիտրի Զոլց – Միտյա Լևկոև
  • Վիկտոր Կուլակով – Նիկոլայ Բալանդին
  • Ստեպան Կռիլով – Ժուրբա
  • Ալեքսանդր Կեպինով – Մուրադով
  • Աղա-Ռզա Կուլիև – Կուլիև
  • Նիկոլայ ԿրյուչկովՆիկոլայ Գուսև (լուսագրերում նշված չէ)

Ֆիլմի ստեղծում խմբագրել

Ստալինը, որն անձամբ է ղեկավարել խորհրդային կինեմատոգրաֆը, շատ է հավանել Ջոն Ֆորդի «Կորած պահակախումբը» (1934) ֆիլմը։ Նա հաճախ է միջամտել ֆիլմերի ստեղծման գործընթացին, բայց սովորաբար առաջնորդվել է ոչ թե անձնական հակումներով, այլ գաղափարական ընդհանուր սկզբունքներով։ Այս դեպքում Ստալինը կինոֆոտոպարդյունաբերության գլխավոր վարչության պետ Բորիս Շումյացկուն պատվիրել է ֆիլմի խորհրդային տարբերակը[4]։

Ֆիլմը նկարահանվել է 1936 թվականի փետրվար-օգոստոս ամիսներին Կարակում անապատում՝ Աշխաբադից 15 կմ հեռավորության վրա։ Միակ կանացի դերը խաղացել է Ելենա Ալեքսանդրովնա Կուզմինան, որը ֆիլմի վրա աշխատելուց հետո դարձել է Միխայիլ Ռոմի կինը[5]։

Ռոմի աշխատանքը կարելի է անվանել խորհրդային առաջին «անապատային ֆիլմերից» կամ իսթերններից մեկը (բասմաչների դեմ պայքարի մասին ֆիլմեր)։ 1943 թվականին դրա հիման վրա Զոլտան Կորդը նկարահանել է «Սահարա» ֆիլմը Համֆրի Բոգարտի մասնակցությամբ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Вестерны и истерны
  3. «The Thirteen». IFFR. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  4. Образ врага в исторических фильмах 1930—1940-х годов / В. Э. Багдасарян (Ստուգված է 16 Հուլիսի 2010)
  5. ««Тринадцать»: киновед Ирина Павлова о фильме». Телеканал «Культура». 2004 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  6. «Михаил Ромм». Чапаев (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տասներեք (ֆիլմ, 1936)» հոդվածին։