Տապուտի (Tapputi), հայտնի է նաև որպես Տապուտի-Բելատեկալիմ, համարվում է աշխարհում առաջին քիմիկոսը և պարֆյումերը (օծանելիքագործ)։ Այս կինը հիշատակվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակով թվագրվող միջագետքի Բաբելոնյան սեպագիր արձանագրություններում[1]։ Գործել է Նինու անունով հետազոտողի հետ համատեղ։ Իր աշխատանքի մեջ ներառել է զանազան ծաղիկներ, խոտաբույսեր, յուղեր, խնկեղեգ, զմուռս, թորած ջուր[2]։ Տապուտին եղել է նաև պալատական վերակացու։

Տապուտի
Ծնվել էմ.թ.ա. 12-րդ դար
Ծննդավայրանհայտ
Մահացել էանհայտ
Մահվան վայրանհայտ
ՔաղաքացիությունԲաբելոնի թագավորություն
Մասնագիտությունքիմիկոս և օծանելիքագործ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Strathern, Paul (2000). Mendeleyev’s Dream — The Quest For the Elements. New York: Berkley Books. ISBN 0425184676.
  2. Levey, Martin (1973). Early Arabic Pharmacology: An Introduction Based on Ancient and Medieval Sources. Brill Archive. էջ 9. ISBN 90-04-03796-9.