Տապիվա Կումբույանի(փետրվարի 8, 1983(1983-02-08), Գվերու, Զիմբաբվե - մայիսի 12, 2024(2024-05-12)) զիմբաբվեցի ֆուտբոլիստ, խաղացել է պաշտպանի դիրքում[1]։ Նա մահացել է լյարդի քաղցկեղից, Գվերու քաղաքում, 2024 թվականի մայիսի 12-ին, 41 տարեկան հասակում[2][3]։

Տապիվա Կումբույանի
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 8, 1983(1983-02-08)
Ծննդավայր Գվերու, Զիմբաբվե
Մահվան ամսաթիվ մայիսի 12, 2024(2024-05-12) (41 տարեկան)

Կարիերա

խմբագրել

Կումբույանին իր ֆուտբոլային կարիերան սկսել է Գվերու քաղաքի «Չապունգու Յունայթեդ» ակումբում։ 2003 թվականի մրցաշրջանում նա իր նորամուտը նշել է Զիմբաբվեի Առաջին լիգայում։ 2006 թվականին հանդես է եկել «Շվանգե» ֆուտբոլային ակումբում, 2009 թվականին տեղափոխվել է մայրաքաղաքային «Մոնոմոտապա Յունայթեդ» ակումբ, 2011 թվականին՝ «Բլու Ռեյնջերս» ակումբ։ Նույն թվականին փուտբոլիստը տեղափոխվել է մայրաքաղաքային «Կապս Յունայթեդ», որտեղ հանդես է եկել մինչև 2014 թվականը։ 2015-2016 թվականներին պաշտպանը հանդես է եկել «Հով Մինի» ակումբում, 2017 թվականին՝ «Բնաթու Ռովերս» ակումբում, իսկ 2018 թվականին՝ «Չապունգու Յունայթեդ» ակումբում, որտտեղ էլ ավարտել է իր կարիերան։


Կարիերան հավաքականում

խմբագրել

Զիմբաբվեի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Տապիվա Կումբույանին իր նորամուտը նշել է 2011 թվականի օգոստոսի 10-ին՝ Հարարայում կայացած Զամբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում։ 2011-2012 թվականներին հավաքականի կազմում նա հանդես է եկել 7 անգամ։

Տապիվա Կումբույանին մահացել է 2024 թվականին, իր տանը։ Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է լյարդի քաղցկեղ[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
  2. «Tapiwa Kumbuyani - Player profile». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2024-07-13-ին.
  3. Madyauta, Terry (12 May 2024). «Former CAPS United star Khumbuyani dies». Newsday. Վերցված է 13 May 2024-ին.
  4. Caps United legend Tapiwa Kumbuyani dies aged 41

Արտաքին հղումներ

խմբագրել