Տապանագիր (բանաստեղծություն)

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Տապանագիր», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։

Տապանագիր
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1890
Հրատարակվել է1932
ՎիքիդարանՏապանագիր

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1890 թվականին[1]։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 18-ում պահվում է մեկ ինքնագիր, որը հանվել է «Մուրճ» ամսագրի արխիվից։ Ա․ Ինճիկյանը տվել է հետևյալ ծանոթագրությունը․ «Բանատեղծության ինքնագիրը գտնվել է «Մուրճի» արխիվում, ժամանակին չտպագրվելու պատճառը եղել է, հավանորեն, գրաքննության արգելքը կամ Արասխանյանի զգուշավորությունը։ Հետաքրքրական է, որ ժամանակի հասարակության ոսկի կուռքերի հավաքական դիմանկարը բնութագրող այս ոտանավորի վերջին տողը բանաստեղծը նույնությամբ օգտագործել է իր երգիծական պոեմի «Փողի քսա՜կը, փողի քսա՜կը...» հատվածում»։

Ինչպես այս, այնպես էլ մի քանի ուրիշ երգիծական ոտանավորներ և էպիկական ֆրագմենտներ («Աղոթք», «Հայի զարմանքը», «Հայի տրտունջը», «Հայի ցավը», «Գրականության մազանդա», «Վայր ընկնող աստղեր», «Կտակ», «Հայոց անբախտ գրողը»), «որոնք գրեթե բոլորն էլ գրված են պոեմի ստեղծման ժամանակաշրջանում և իրենց վշտախառն ծաղրով ուղղված են գրողին և արվեստագետին խորթ հասարակության, նրա բարքերի ու կուռքերի դեմ», ուսումնասիրողն իրավամբ կապում է «Պոետն ու մուսան» երգիծական պոեմի հետ[1]։

Այս բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել 1932 թվականին լույս տեսած Գրական թերթի № 27-ում, այնուհետև Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 441)։

Տպագրվել է ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 564.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Տապանագիր (բանաստեղծություն)