Աղոթք (բանաստեղծություն)

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Աղոթք», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1887 թվականին[1]։

Աղոթք
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1887
ՎիքիդարանԱղոթք

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1887 թվականի փետրվար ամսին։

Տիգրան Փիրումյանն իր հուշերում նշում է Մոսկվայում 1890 թվականին լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուի I հատորում տպագրված 13 բանաստեղծության մասին և տեղեկություններ հաղորդում դրանց գրվելու շարժառիթների և Թումանյանի ներշնչման մասին։ Ըստ այդ հուշերի՝ «Աղոթք» բանաստեղծությունը գրելու առիթ է դարձել մի քահանայի բացականչությունը. «Փող  է հարկավոր, փող, դուն փող ասա»[1]։

Բանաստեղծության ինքնագիրը չի պահպանվել։

Արամ Առաքելյանն իր հուշերում ասել է, որ Թումանյանի ինքնագիրը եղել է «գրելու թղթի թերթերից կարած» այն տետրում, որը 1888 թվականին Հովհաննես Թումանյանը ցույց է տվել Ներսիսյանի դպրոցի բարձր դասարանցի ընկերներին՝ Դավիթ Շահլամյանին, Գրիգոր Վանցյանին, Արամ Առաքելյանին և Արսեն Ղլտճյանին։

Առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում 1890 թվականին լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուի I հատորում (էջ 85), այնուհետև՝ Երևանում 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության I հատորում (էջ 247)։

Արտատպվել է «Բանաստեղծություններ, հ I․ Մոսկվա, 1890» գրքից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարկչություն. էջեր 546–547.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Աղոթք (բանաստեղծություն)