Տաշիրի ջրանցք
Տաշիրի ջրանցք, ջրանցք Հայաստանի Լոռու մարզում։ Սկիզբ է առնում Ձորագետի աջ ափից, անցնում Նովոսելցովո գյուղի հյուսիսով, ձգվում մինչև Սարատովկա գյուղ։ Շահագործման է հանձնվել 1958 թվականին՝ Լոռու ջրանցքին Տաշիր գետով լրացուցիչ ջուր տալու նպատակով։ Երկարությունը 54 կմ է, ջրթողունակությունը՝ 2 մ³/վ։ Ջրառը կատարվում է պատվարային եղանակով։ Ոռոգում է 700 հեկտար հողատարածք։
Տաշիրի ջրանցք | |
---|---|
Տեսակ | ջրանցք |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Լոռու մարզ |
Ակունք | Ձորագետ |
Երկարություն | 54 կմ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |