Տանտեքս Սքայ Թաուեր
Տանտեքս Սքայ Թաուեր կամ 85 Սքայթաուեր (չինարեն՝ 高雄85大樓, անգլ.՝ Tuntex Sky Tower), 85 հարկանի երկնաքեր, որը գտնվում է Թայվանի Գաոսյուն քաղաքում։ Շենքի բարձրությունը 347,5 մետր է[1], իսկ ալեհավաքի հետ՝ 378 մետր[2]։ Թայվանի ամենաբարձր կառույցն է եղել մինչև 2003 թվականը, երբ կառուցվել է Թայբեյ 101 աշտարակը, 2015 թվականի դրությամբ կառույցը հանդիսանում է 31-րդ ամենաբարձր աշտարակը Ասիայում և 41-րդը՝ ողջ աշխարհում։
Տեսակ | երկնաքեր |
---|---|
Երկիր | Թայվան |
Տեղագրություն | Լինգյայի շրջան |
Հասցե | Lingya District |
Բարձրություն | 323 մետր |
Հարկեր | 85 |
Վերելակներ | 54 |
Մակերես | 3 063 489 քառակուսի մետր |
Հիմնադրված է | 1997 |
Ճարտարապետ | C. Y. Lee? |
Երկնաքերն անսովոր տեսք ունի․ երկու առանձին 39 հարկանի մասնաշենքեր միանում են և իրենց վրա պահում դեպի վերև բարձրացող կենտրոնական աշտարակը, որի տակ մնում է որոշակի դատարկ տարածք։ Այսպիսով շենքը նմանվում է չինական 高 հիերոգլիֆի "Գաո" ("բարձր"), ինչն առկա է քաղաքի անվանման մեջ։
Շենքը պատկանում է «Tuntex Group» ընկերությանը[3]։ Հիմնականում բաղկացած է գրասենյակներից, կան նաև բնակելի տներ, առևտրի կենտրոն, «Splendor Kaohsiung» հյուրանոցը՝ (37-70 հարկանի)։ Դիտակետը գտնվում է երկնաքերի 75-րդ հարկում, շենքում գործում են արագընթաց վերելակներ, որոնք մեկ վայրկյանում անցնում են 10,17 մետր տարածություն։ Աշտարակից բացվում է տեսարան դեպի քաղաք, գետ և նավամատույց։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Небоскрёб Тантекс Скай Тауэр - OpenTripMap». OpenTripMap.com (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «85 Sky Tower \ Башня Тантекс Скай Тауэр (высота 378 м.) в Гаосюне. Фотографии, описание, адрес». all-towers.ru. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «85 Sky Tower высота, фотографии, информация - Skyscrapers of the World». skyscrapersworld.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանտեքս Սքայ Թաուեր» հոդվածին։ |