Տանյա Սեղաչյան
Տանյա Սեղաչյան (անգլ.՝ Tanya Seghatchian, ապրիլ 1968, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանահայ կինոպրոդյուսեր։
Տանյա Սեղաչյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլ 1968 (55 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Քեմբրիջի համալսարան և Գոնվիլ և Քիիզ քոլեջ |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր և գործադիր պրոդյուսեր |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն Խմբագրել
Տանյա Սեղաչյանը հաճախել է Քեմբրիջի համալսարանը և եղել է այդ համալսարանին կից «Footlights» թատերական ակումբի անդամ։ 1989 թվականին նա դարձել է նրա համափոխնախագահը, նախագահը Հենրի Նեյլորն էր[2]։
Կարիերա Խմբագրել
Սեղաչյանը նախկինում աշխատել է BBC-ում։ Նա եղել է Հարրի Փոթերի մասին առաջին չորս ֆիլմերի համապրոդյուսերը, այնուհետև՝ գործադիր պրոդյուսերը[3], BAFTA-ի հաղթող «Իմ սիրո ամառը»[4] և «Շան գիշերային տարօրինակ պատահարը» ստեղծագործության էկրանավորման (պետք է թողարկվեր 2007 թվականին) գործադիր պրոդյուսերը։
Սեղաչյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի կինոխորհրդի Զարգացման հիմնադրամի ղեկավար, իսկ 2010 թվականին դարձել է նրա կինոֆոնդի ղեկավարը[5]։ Նրա պաշտոնավարման ընթացքում ֆինանսավորել են հաջողակ ֆիլմեր, ներառյալ՝ «Թագավորի ելույթը» և «Պայծառ աստղը»։ Տանյա Սեղաչյանը համակարգել է խորհրդի միաձուլումը Բրիտանական կինոյի ինստիտուտի հետ և կարճ ժամանակ եղել է նոր միավորված հաստատության կինոֆոնդի ղեկավարը, նախքան 2011 թվականի սեպտեմբերին հրաժարական տալը՝ պրոդյուսերական աշխատանքի վրա կենտրոնանալու համար[6]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ https://web.archive.org/web/20190706164023/https://www.europeanfilmacademy.org/Winners-2018.832.0.html
- ↑ «| Cambridge Footlights»։ web.archive.org։ 2012-10-15։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-15-ին։ Վերցված է 2022-07-07
- ↑ «Ten years of making Harry Potter films, by cast and crew»։ The Guardian։ 7 July 2011
- ↑ Cineuropa Staff (28 June 2005)։ «Interview with Tanya Seghatchian • Producer»։ Cineuropa։ Վերցված է 28 April 2008
- ↑ «Tanya Seghatchian to head UK Film Council film fund»։ The Guardian։ 10 February 2010
- ↑ «Tanya Seghatchian bows out of BFI film fund»։ The Guardian։ 15 September 2011