Տանաիս (կինոթատրոն)

կինոթատրոն ՌԴ Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում

«Տանաիս» կինոթատրոն (ռուս.՝ Кинотеатр «Танаис»), կինոթատրոն ՌԴ Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Քաղաքի հնագույն կինոթատրոնն է։ Տեղական նշանակության ճարտարապետական հուշարձան է[2]։

Տանաիս
Տեսակկինոթատրոն և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ
Հիմնադրված է1903
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ
Արտաքին պատկերներ
«Տանաիս» կինոթատրոնի լուսանկարներ

Պատմություն խմբագրել

1903 թվականին Նովոչերկասկ քաղաքի Պլատովի պողոտայում Կոնդրատովայի տանը բացվեց «Պատե» կինոթատրոնը, որի սարքավորումները բերվել էին Փարիզից, ֆրանսիական «Ֆ. և Է. Պատե» ընկերությունից։ Նրա պատվին էլ սկզբնապես կոչվում էր կինոթատրոնը։ Տեղացի կազակուհի Եվդոկիա Պետրովնա Կոնդրատովան շենքի շինարարությունը կազմակերպել էր հատուկ կինոթատրոնի համար։ Այս շենքը դարձել է առաջինը քաղաքում, որը կառուցվել է զուտ որպես կինոթատրոն, ինչն էլ հենց նրան տալիս է պատմական կարևորություն։

1914 թվականի ամռանը և աշնանը կինոյում ժողովրդականություն էր վայելում ռազմական թեմատիկան, տեղական մամուլում հաճախ հանդիպում էին այսպիսի հայտարարություններ. «Պատե» էլեկտրաբիոգրաֆում ցուցադրվում է «Պայքար դևի հետ» ժապավենը` հայտնի կինեմոդերասան Վ. Հարիսոնի մասնակցությամբ» կամ` «Պատեն» հաջողությամբ մրցակցում է Նովոչերկասկ քաղաքում` ցույցադրելով մեծ պատմական ժապավեններ, ինչպես «Սպարտակը` գլադիատորների առաջնորդը» և «Կլեոպատրան և Անտոնիոսը»[3]։

Սկզբնապես կինոթատրոնի շենքն ուներ պատշգամբ։ Առաջին հարկում ձախ կողմից գտնվում էր արդուզարդի խանութ, իսկ աջից` վարսավիրանոց։ Նկուղում գտնվում էր գինու մառան։ Ամբողջ XX դարի ընթացքում շենքն օգտագործվել է անմիջական նշանակությամբ, ոչ մի խանութ այնտեղ այլևս չի եղել, փոխվել է միայն նրա անունը. 1927 թվականին «Պատե» կինոթատրոնը վերանվանել է «Տեմպ», ապա «III Ինտերնացիոնալ», «Սովետսկի», «Կոմսոմոլեց» և արդեն 1990-ական թվականներին` «Տանաիս»։

2000-ական թվականներին շենքը վերանորոգվել է, իսկ 2010 թվականի սկզբին հանվել վաճառքի[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Решение Малого совета Ростовского областного совета народных депутатов № 325 от 17.12.1992
  2. Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации(չաշխատող հղում)
  3. История кинотеатров в Новочеркасске
  4. Всё — на продажу!

Արտաքին հղումներ խմբագրել