Տախոմետր (հուն․՝ τάχος — արագություն և մետր), մեքենաների և մեխանիզմների լիսեռների պտտման հաճախականությունը (անկյունային արագությունը) չափելու սարք։ Առավել տարածված են մեխանիկական կենտրոնախույս, մագնիսական (և էլեկտրական տախոմետրերը)։ Սակավ կիրառվում են պնեմատիկ և հիդրավլիկական տախոմետրեր։ Տախոմետրի չափումները կատարվում են 0-ից 1000000 պտ/ր սահմաններում, թույլատրելի սխալանքը ± 0,05-ից 4% աշխատանքային տիրույթի սահմաններում է։ Ցուցմունքների ավտոմատ գրանցումով տախոմետրը կոչվում է տախոգրաֆ։

Ավտոմեքենայի տախոմետր


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 550
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տախոմետր» հոդվածին։