Տալեսի ամրոց (իսպ.՝ Castillo de Tales), ավերակները գտնվում են Իսպանիայի Վալենսիայի տարածաշրջանի Կաստելին (իսպ.՝ Castellón) գավառի Տալես (իսպ.՝ Tales) քաղաքի կենտրոնի ամենաբարձր հատվածում։ Ունենալով բարձր և գերիշխող դիրք, ամրոցը կատարել է պաշտապանողական ֆունկցիա տեղի բնակիչների համար։

Տալեսի ամրոց
Castillo de Tales
Նկարագրություն
Տեսակհուշարձան և դղյակ
ՀասցեՏալես
Վարչական միավորՏալես[1][2]
ԵրկիրԻսպանիա
Կառուցվածենթադրվում է 12-րդ դար
Ընթացիկ վիճակկիսավեր
Վերահսկվում էRI-51-0011527
Քարտեզ
Քարտեզ
 Tales Castle Վիքիպահեստում

1985 թվականի հունիսի 25-ին Իսպանիայի մշակույթի նախարարության կողմից Տալեսի ամրոցը ընդգրկվել է Իսպանիայի պատմական արժեք ունեցող հուշարձանների ցանկի մեջ՝ RI-51-0011527 գրանցման համարի տակ[3]։

Պատմություն խմբագրել

Մեծ մասամբ պահպանված ամրոցի պարսպի մնացորդներից կարելի է ենթադրել, որ այն եղել է արաբական պաշտպանողական կառույց։ Նրա ներկայիս վիճակը, ինչպես նաև որ բացակայում է ամրոցի վերաբերյալ փաստաթղթային և արխիվային տեղեկատվություն, հստակ չի նշվում ամրոցի կառուցման ճշգրիտ տարեթիվը։ Քանի որ այն իրենից ներկայացրել է արաբական շինություն հավանաբար այն կառուցվել է 12-րդ դարում։

Ամրոցի կառուցում խմբագրել

Առաջին փուլ խմբագրել

Ամրոցի միջուկի կոնստրուկցիայի կառուցման տեխնոլոգիան իրենից ներկայացնում է միջնադարում արաբական ժամանակաշրջանի շինությունների կոնստրուկցիայի կառուցման տեխնոլոգիան։ Արտաքին հատվածում օգտագործել են կրաքար։

Երկրորդ փուլ խմբագրել

Երկրորդ փուլը ևս եղել է միջնադարում։ Կառուցվել են երկու քառակուսի հատակագծով աշտարակներ, իսկ երրորդ աշտարակը ունեցել է ազատ տեսք։ Աշտարակների դիրքը հնարավորություն է տվել որպեսզի նրանց վրա կատարեն շինարարական աշխատանքներ։ Օրինակ՝ տեղադրվել լուսամուտներ և այլն։ Շինարարական տեխնոլոգիան նման է առաջին փուլի ժամանակ կիրառված տեխնոլոգիային։

Երրորդ փուլ խմբագրել

Երրորդ փուլի կառուցման ընթացքը համընկնում է 19-րդ դարի ընթացքում տեղի ունեցած Կառլիստայի ճակատամարտի ընթացքում կառուցված ամրոցների տեսքի հետ։ Կառուցվել են երեք կիսաշրջանաձև աշտարակներ, որոնց նման նաև կառուցվեցին սենյակներն ու օժանդակ շինությունները։ Այն կառուցվել է երկրորդ փուլում կառուցված աշտարակների ու այլ շինությունների տեղը։ Նրա նոր կոնստրուկցիան թույլ էր տալիս առանց խոչընդոտի օգտագործել հրազենն ու հրետանին։

Նկարագրություն խմբագրել

Չնայած այն բանի, որ ներկայիս ժամանակահատվածում ամրոցը գտնվում է գրեթե ավերված վիճակում, սակայն պահպանվում են արտաքին հողապատնեշները։ Այն իրենից ներկայացնում է փոքր ամրոց, որը գտնվում է բլրի գագաթին և որտեղ մոտակա բնակավայրից կարելի է գնալ փոքր արահետով։ Մուտք հնարավոր էր կատարել հրելով դուռը, որը հավանաբար պաշտպանվում էր աշտարակի միջոցով, որի ավերակների մնացորդները դեռ պահպանվում են։ Պարիսպների մնացորդից ներս դեռ պահպանվում են երեք աշտարակների և ջրամբարի ավերակների մնացորդները։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել