Տալասի հովիտ (ղրղզ.՝ Талас өрөөнү), միջլեռնային գոգհովիտ Տյան-Շանի հյուսիսում, մեծ մասամբ Ղրղզստանում։ Գտնվում է Կիրգիզական (հյուսիսում) և Տալասի Ալաթաու (հարավում) լեռնաշղթաների միջև։ Երկարությունը մոտ 250 կմ է։ Բարձրությունը՝ 600-2000 մ։ Կազմված է թերթաքարերից, ավազաքարերից, կրաքարերից և գրանիտներից։ Տիրապետում են կիսաանապատային, չոր տափաստանային և տափաստանային լանդշաֆտները, հանդիպում են օազիսներ։ Ոռոգման նպատակով կառուցվել է Կիրովի ջրամբարը։ Տալասի հովիտում է Տալաս քաղաքը։ Կաղապար:Ղրղզստան-անավարտ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 544