Տաթևի թևեր (Տաթևեր), Հալիձորը և Տաթևի վանքը իրար հետ կապող ճոպանուղի Հայաստանում։ «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի[1]։

Տաթևեր ճոպանուղի
Ընդհանուր տեղեկություններ
Տիպճոպանուղի
Կարգավիճակգործող
ԿայարաններՀալիձոր
Տաթևի վանք
Կայարանների թիվ2
Ուղևորահոսքը մեկ տարումմոտ 950,000 (2019 տվյալներ)
Կայքhttps://www.tatever.am
Բացված2010
Տեխնիկական տվյալներ
Գծի երկարություն5.7 կմ
Աշխատանքային արագություն37 կմ/ժ (max V)
Առավելագույն բարձրություն320մ
Տաթևեր ճոպանուղի
Տաթևեր ճոպանուղու «Հալիձոր» կայան

«ՏաԹևեր» ճոպանուղին գտնվում է Սյունիքի մարզում, Երևանից՝ 250 կմ հարավ։ Երևանից կարելի է հասնել տաքսիով, վարձակալված ավտոմեքենայով կամ օգտվել տուրօպերատորների կողմից առաջարկվող ծառայություններից։ Ճանապարհը տևում է 3,5-4 ժամ։ Օդուղով կարելի է վանքի տարածք հասնել 12 րոպեում, մինչդեռ Որոտանի կիրճով անցնող զառիվեր ճանապարհը տևում է 40 րոպե։ Երբ առաջին օդախուցը հասնում է «Տաթև» կայան, երկրորդը ժամանում է «Հալիձոր» կայան, և այն բանից հետո, երբ «Թևերը» վերբեռնվում են, սկսվում է հետադարձ ճանապարհը։ Յուրաքանչյուր օդախցում տեղավորվում է 30 ուղևոր[2] և մեկ ուղեկցորդ, իսկ ճոպանուղու թողունակությունը ժամում 240 ուղևոր է։ Հզոր հենասյուները ճանապարհը բաժանում են 4 գրեթե հավասար մասերի։ Վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը 2,7 կմ է. այստեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Տաթևի վանքը։

«Տաթևի դարպասներ»-ը ոչ առևտրային նախագիծ է, որից ստացվող ամբողջ շահույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և տեղի  համայնքի զարգացմանը[3]։

Պատմություն խմբագրել

«ՏաԹևեր» հետադարձելի ճոպանուղին կառուցվել է «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում, որի նախաձեռնողներն են Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը։  Ճոպանուղու պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2010 թվականի հոկտեմբերի 16-ին։ Նույն թվականի հոկտեմբերի 23-ին «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի։ Ի դեպ, ռեկորդային է ոչ միայն օդուղու երկարությունը՝ 5752 մ, այլև կառուցման ժամկետները՝ ընդամենը 10 ամիս։ Նախագիծն իրականացրել է ավստրոշվեյցարական «Doppelmayr/Garaventa» ընկերությունը՝ ճոպանուղիների կառուցման ոլորտի համաշխարհային առաջատարը։

Տեխնիկական տվյալներ խմբագրել

  • Տեսակ՝ անկանգառ, հետադարձելի օդային ճոպանուղի
  • Արտադրող՝ Doppelmayr/Garaventa (Ավստրիա-Շվեյցարիա)
  • Երկարություն՝ 5752 մ
  • Թռիչքի տևողություն՝ 11-15 րոպե (կախված եղանակային պայմաններից)
  • Խցիկի տարողունակություն՝ 30 ուղևոր և 1 ուղեկցող օպերատոր
  • Խցիկների քանակ՝ 2
  • Առավելագույն բարձրություն՝ 380 մ
  • Առավելագույն արագություն՝ 10 մ/վ
  • Անձնակազմ՝ 60 հոգի

Ներդրումների ընդհանուր ծավալ խմբագրել

2017 թվականի դեկտեմբերի դրությամբ «Տաթևի դարպասներ» ծրագրում ներդրվել է ավելի քան $22 մլն, որից $16 մլն-ն ուղղվել է ճոպանուղու կառուցմանը։ Ավելի քան $1 մլն ուղղվել է «Տաթևատուն» ռեստորանի կառուցմանը, $1,5 մլն՝ ենթակառուցվածքների զարգացմանը և մոտ $670 000՝ տարածքի բարեկարգմանը։

Վիճակագրություն խմբագրել

2010 թվականի հոկտեմբերից մինչ 2019 թվականի դեկտեմբեր, «ՏաԹևեր» ճոպանուղուց օգտվել է ավելի քան 1 միլլիոն այցելու։

2019 թվականի հունվարի մինչ դեկտեմբեր ամիս «Տաթևեր» ճոպանուղին սպասարկել է ավելի քան 155,000-մարդու[4]։

ՏաԹևեր ճոպանուղու այցելուների քանակը (2010 - 2021)
I եռամսյակ II եռամսյակ III եռամսյակ IV եռամսյակ Ընդհանուր

քանակ

2010 - - - 9 108 9 108
2011 1 964 18 894 33 890 6 201 60 949
2012 994 18 605 42 317 8 448 70 364
2013 1 092 17 154 47 941 7 598 73 785
2014 1 834 26 524 59 377 9 651 97 386
2015 1 495 29 706 57 423 9 030 97 654
2016 3 087 24 853 57 119 11 262 96 321
2017 3 855 39 252 74 712 17 332 135 151
2018 7 932 43 183 83 210 18 627 152 952
2019 5 826 47 905 79 905 22 347 155 983
2020 4 017 3 059 25 030 114 32 220 (COVID-19 համավարակի և Արցախյան պատերազմի տարի)
2021 1 284 15 757 38 846 11 856 67 743

Աշխատանքային ժամեր[5] խմբագրել

«ՏաԹևեր» ճոպանուղին աշխատում է տարվա բոլոր եղանակներին, իսկ աշխատանքային ժամերը սահմանվում են ըստ սեզոնի ։ Ամռանը (հունիս – սեպտեմբեր ամիսներին) աշխատանքային ժամերն են 09:00 – 20:00-ն,  առավել ցուրտ եղանակին (նոյեմբեր - ապրիլ)՝ 10:00 – 18:00-ն, մայիս և հոկտեմբեր ամիսներին ճոպանուղին աշխատում է ժամը 10:00 – 19:00-ն։ Ճոպանուղին հիմնականում աշխատում է ամբողջ շաբաթվա ընթացքում՝ բացի երկուշաբթի օրերից:։  Ամռան ակտիվ շրջանում ճոպանուղին աշխատում է ամեն օր՝ առանց բացառության։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Longest non-stop double track cable car». Guinness World Records. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.
  2. «ՏաԹևեր ճոպանուղու պաշտոնական կայք».
  3. «IDeA հիմնադրամի կայք, Տաթևի Վերածնունդ նախագիծ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  4. «IDeA հիմնադրամի պաշտոնական մամլո հաղորդագրություն».(չաշխատող հղում)
  5. «ՏաԹևեր ճոպանուղու պաշտոնական կայք, աշխատանքային ժամեր».

Արտաքին հղումներ խմբագրել