Տաբուլա (Բյուզանդիայի հունարեն՝ τάβλη, տավլի՝ «տախտակ»[1]), հունահռոմեական սեղանի խաղ, որը հավանաբար նարդի խաղի անմիջական նախնին է։

13-րդ դարի Կարմինա Բուրանայում պատկերված տաբուլա խաղացողների նկար:

Պատմություն խմբագրել

 
Տաբուլա խաղի ամենավաղ նկարագրությունը Բյուզանդիայի կայսեր Զենոնի էպիգրաման է՝ գրված Ագաթիաս Միրենացու կողմից (մ.թ. 6-րդ դար): Ագաթիասը նկարագրում է, թե ինչպես Զենոնը, խաղալով խաղը, զառի անհաջող նետումից հետո թուլացնում է իր դիրքերը[2]: Զենոնը խաղում էր սպիտակներով (նկարում՝ կարմիր խաղաքարեր):

Իսիդոր Սևիլյացու «Ստուգաբանություն» (լատիներեն՝ Etymologiae) աշխատության համաձայն՝ տաբուլա խաղը առաջին անգամ հայտնաբերել է մի հույն զինվոր Ալեա անունով՝ Տրոյական պատերազմի ժամանակ[3][4]։ Տաբուլա խաղի ամենավաղ նկարագրությունը Բյուզանդիայի կայսեր Զենոնի էպիգրամն է՝ գրված Ագաթիաս Միրենացու կողմից (մ.թ. 6-րդ դար)։ Ագաթիասը նկարագրում է, թե ինչպես Զենոնը խաղը խաղալիս զառի անհաջող նետումից հետո թուլացնում է իր դիրքերը[2]։ Տաբուլայի կանոնները վերաձևակերպել է Բեսկ դե Ֆուկիերեսը 19-րդ դարում՝ հիմնվելով այս էպիգրամայի վրա[2][5]։ Խաղը խաղում էին նարդիի տախտակին նման տախտակի վրա, որն ուներ 24 ակոսիկներ՝ 12 ամեն կողմում[2]։ Երկու խաղացողներից յուրաքանչյուրն ուներ 15 խաղաքար, որոնք շարժում էին դեպի տախտակի հակառակ կողմը՝ ըստ 3 զառերի նետման արդյունքների[2][5]։ Միայնակ խաղաքարը խոցելի էր դառնում և կարող էր հայտնվել հարվածի տակ[2]։ Նարդիի հետ հիմնական տարբերությունն այն էր, որ նետում էին 3 զառ՝ 2-ի փոխարեն։

Այսօր խաղի հունարեն բառը՝ τάβλη-ը Հունաստանում, Թուրքիայում («թավլա») և Ռումինիայում («տաբլե») օգտագործվում է նարդի խաղի համար[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rich 1881, p. 641: "TAB'ULA (πλάξ, σανίς, πίναξ). A plank or board..."
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Austin 1934, էջեր. 202–205.
  3. Lapidge & O'Keefe 2005, էջ. 60.
  4. Barney et al. 2006, XVIII.lx–lxix.2 (p. 371): "lx. The gaming-board (De tabula) Dicing (alea), that is, the game played at the gaming-board (tabula), was invented by the Greeks during lulls of the Trojan War by a certain soldier named Alea, from whom the practice took its name. The board game is played with a dice-tumbler, counters, and dice."
  5. 5,0 5,1 Austin 1935, էջեր. 76–82.
  6. Koukoules 1948, էջեր. 200–204.