ՏՈՒ-154-ի վթար Պրահայում, ավիացիոն վթար, որը տեղի է ունեցել 1981 թվականի հոկտեմբերի 21-ին՝ չորեքշաբթի, Պրահա-Ռուզինե օդանավակայանում, երբ «Մալև Հունգարական ավիաուղիներ» հունգարական ավիաընկերության ՏՈՒ-154Բ օդանավը վայրէջքի ժամանակ մեջտեղից կիսվեց։ Ինքնաթիռում գտնվող անձանցից ոչ ոք չզոհվեց։

ՏՈՒ-154-ի վթար Պրահայում
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականհոկտեմբերի 21, 1981
Օդանավ

Ինքնաթիռ խմբագրել

Գործարանային 75A126 և 01-26 սերիական համարով ՏՈՒ-154Բ-2-ը թողարկվել է 1975 թվականի հոկտեմբերին Կույբիշևի ավիագործարանում, որից հետո փոխանցվել է «Մալյով Հունգարական ավիաուղիներ» հունգարական ավիաընկերությանը։ Նոյեմբերի 30-ին ինքնաթիռը ստացավ HA-LCF համարը և Ferenc (Ֆերենց) անունը։ Ավիաընկերության պատմության մեջ դա ՏՈՒ-154Բ (գործարանի կողմից կառուցված 6-րդ ՏՈՒ-154Բ-ը) մոդելի առաջին ներկայացուցիչն էր։ 1981 թվականի դրությամբ ինքնաթիռի ընդհանուր աշխատանքը կազմում էր 8983 թռիչքային ժամ և 5642 վայրէջք[1][2][3]։

Անձնակազմ խմբագրել

Վթար խմբագրել

Օդանավն իրականացնում էր MAH 641 Ամստերդամ-Պրահա-Բուդապեշտ չվերթը։ Օդանավում գտնվում էր անձնակազմի 9 անդամ և 81 ուղևոր[4] (այլ տվյալներով՝ անձնակազմի 7 անդամ և 83 ուղևոր)։ Պրահայի օդանավակայանում վայրէջքի գնալն իրականացվում էր համատարած ամպամածության և հորդառատ անձրևի պայմաններում։ Հորիզոնական տեսանելիությունը կազմում էր 2500-4000 մետր ուղղահայաց 60 մետրի դեպքում, ինչը, սակայն, տվյալ օդանավակայանի օդերևութաբանական նվազագույնի սահմաններում էր։ Ինչպես նաև փչում էր չափավոր կողմնային քամի։ Թռիչքուղու եզրին մնում էր 2 կմ, երբ անձմակազմը զեկուցեց, որ տեսնում է թռիչքուղու լույսերը, այդ պատճառով էլ շարունակեց իջնել[5]։

Երբ թռիչքուղուն մնացել էր 1 կմ, 641 ինքնաթիռը հայտնվեց վայրէջքագծից բարձր, դրա համար անձնակազմն ավելացրեց իջեցման արագությունը։ Բայց այդ միջոցը քիչ օգնեց, և թռիչքուղու շեմը 15-ի փոխարեն անցան 60 մետր (այլ տվյալներով՝ 80 մետր՝ 20-ի փոխարեն)[3]։ Երբ 265 կմ/ժ արագությամբ թռչող ինքնաթիռը թռիչքուղու սկզբից 105 մետր հեռավորության վրա էր, հրամանատարը կառավարումը վերցրեց իր վրա և շարժիչների աշխատանքային ռեժիմն իջեցրեց մինչև ցածր գազ, ինչպես նաև հանեց հոսքակարգավորիչ թիթեղները՝ չնայած այդպիսի ցածր բարձրության վրա դա արգելված է Թռիչքների կատարման ուղեցույցով (թույլատրվում է մինչև շրջանի բարձրություն)։ Ինքնաթիռը կորցրեց առաջընթաց արագությունը, միևնույն ժամանակ արագ ավելացավ ուղղահայացը։ Անձնակազմը փորձեց կայունացնել այն շարժիչների հզորության ավելացման միջոցով, սակայն դրանք իրենց իներցիայի պատճառով (НК-8-2У շարժիչների ցածր գազից մինչ թռիչքային ռեժիմի անցնելը կազմում է 6-8 վրկ) չհասցրեցին մտնել տրված ռեժիմ[5]։

Ժամը 13:27-ին[4] ՏՈՒ-154-ը ուղղահայաց գերբեռնվածությունից ազատ անկման արագացումը գերազանցեց մոտավորապես 13-14 անգամ (այլ տվյալներով՝ 4 անգամ)[3], հարվածեց գետնին՝ թռիչքուղուց ձախ և ճակատից՝ 850 մետր հեռավորության վրա։ Մեծ գերբեռնվածությունից կենտրոնական լոնժերոնը ջարդվեց թևի հետնամասում, որի արդյունքում ծանր պոչն անջատվեց։ Անցնելով մի քանի հարյուր մետր՝ օդանավը կանգնեց թռիչքուղու սկզբնամասից 1220 մետր հեռավորության վրա։ Ինքնաթիռի շոսսիի աջ կանգնակը մնաց թռիչքուղու վրա, այն դեպքում, երբ ձախը և առջևինը հայտնվել էին թռիչքուղու սահմաններից դուրս և թաղվել գետնի մեջ։ Պատահարի ժամանակ վիրավորվեց 20 ուղևոր և անձնակազմի 3 անդամ, սակայն զոհեր չեղան[5]։

Պատճառներ խմբագրել

Վթարի մեղավոր ճանաչվեց անձնակազմի հրամանատարը, որը երկրորդ շրջանի չգնաց, դրա փոխարեն խախտեց ՏՈՒ-154 ինքնաթիռի Թռիչքների կատարման ուղեցույցը՝ վտանգավոր ցածր բարձրության վրա հոսքակարգավորիչ թիթեղների օգտագործման մասով։ Պատահարի մանրամասն քննությունից հետո հրամանատարը ստացավ պայմանական ազատազրկում։ Մեղմացուցիչ հանգամանք հանդիսացավ այն, որ վայրէջքից անմիջապես հետո նա մտել է սրահ և օգնել ուղեկցորդուհիներին ուղևորներին տարահանել, ինչպես նաև իր ներկայությամբ ցրել է սրահի խուճապը[5]։

Հետագայում ինքնաթիռի ֆյուզելյաժի մի մասն օգտագործեցին Պրահայի օդանավակայանում, որպես տնտեսական շինություն[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Туполев Ту-154Б Бортовой №: HA-LCF» (ռուսերեն). russianplanes.net/. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
  2. «40 éve állt szolgálatba az első magyar Tu-154-es típusú repülőgép (2/2)» (հունգարերեն). Képes Repülés – Repülés Képekben. 2013 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
  3. 3,0 3,1 3,2 «ASN Aircraft accident Tupolev 154B HA-LCF Praha-Ruzyne Airport (PRG)» (անգլերեն). Aviation Safety Network. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 BARTAL CSABA. «A 641-es járat vége» (հունգարերեն). Múlt-kor történelmi portál. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Földesi László (2011 թ․ հոկտեմբերի 21). «Baleset Prágában: átstartolás helyett zuhanás» (հունգարերեն). IHO. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.