Վրթանես Օծոփեցի
Վրթանես Օծոփեցի (հայտնի է նաև Վրթանես եպիսկոպոս, 15-րդ դար, Օծոփ - 1493, Օծոփ), կրոնական գործիչ, Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոս[1]։
Վրթանես Օծոփեցի | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Եկեղեցի | ![]() |
Տիտղոս | Եպիսկոպոս |
Կառավարման ավարտ | 1493 թվական |
Ծնվել է | Անհայտ |
Ծննդավայր | Օծոփ, Նախիջևան |
Մահացել է | 1493 թվական |
Մահվան վայր | Օծոփ, Նախիջևան |
Վրթանես Օծոփեցին Ամենայն հայոց կաթողիկոսներ Սարգիս Բ Աջատարի և Հովհաննես Է Աջակրի խորհրդով 1477 թվականին Աղթամարի վանքից գողանում է Գրիգոր Լուսավորչի Աջը և տանում Էջմիածին։ Այս գործողությունն իրականացնելու համար նա որպես լուսարար 7 տարի ծպտյալ կարգավիճակով ծառայության է անցած լինում Աղթամարի վանքում։ Լուսավորչի Աջը գողանալուց հետո ջուղայեցի վաճառականների հետ այն ուղարկում է Ջուղա, իսկ ինքը՝ փախչում։ Այնուհետև Ջուղայից Լուսավորչի Աջը տանում է Էջմիածին[1]։
Հայտնի է, որ Մայր Աթոռի միաբանությունը նրան կարգում է կաթողիկոսության մշտական աթոռակալ[1]։
Պատմիչ Առաքել Դավրիժեցին նշում է, որ արդեն բավականին տարեց հասակում Վրթանես եպիսկոպոսը Էջմիածնից մեկնում է Օծոփի վանք, որտեղ 1493 թվականին վախճանվոում է[1]։
Նրա աճյունը թաղված է եղել Օծոփի Սուրբ Աստվածածին վանքի գերեզմանատանը, որտեղ դեռևս խորհրդային տարիներին կանգուն էր նրա գերեզմանին կանգնեցված խաչքարը[1]։ Ներկայում ինչպես Սուրբ Աստվածածին վանքը, այնպես էլ գերեզմանոցը ավերված են[2]։
Գ․Հովսեփյանի վկայությամբ Վրթանես Օծոփեցին Պռոշյանների տոհմի երկրորդ ճյուղի շառավիղներից է եղել[1]։
ԸնտանիքԽմբագրել
Հայտնի է, որ Վրթանես Օծոփեցին եղել է Ամբրասիոսի որդին, Ապուսահլի թոռը[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 335։
- ↑ «Նախիջեւանում հայկական հուշարձանները վանդալիզմի են ենթարկվում» (արխիվացված)։