Վրեժ Օրդյան

հայ շախմատիստ

Վրեժ Վլադիմիր Օրդյան (մայիսի 22, 1956(1956-05-22)[1]), հայ շախմատիստ, ՖԻԴԵ-ի և ազգային վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ (1999)։ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան փոխտնօրեն[2]։

Վրեժ Օրդյան
Ծննդյան ամսաթիվմայիսի 22, 1956(1956-05-22)[1] (67 տարեկան)
ԿոչումՖԻԴԵ-ի վարպետ[1]
Ներկայիս վարկանիշ2357
ՖԻԴԵ համար13301080
Chesstempo համար153651
ICCF համար153651

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1956 թվականի մայիսի 22-ին։ Ոսկե մեդալով ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան դպրոցը, ապա պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Հաճախակի հանդես է եկել ՀԽՍՀ շախմատի պատանեկան հավաքականի կազմում։ 1976 թվականին արժանացել է Երևանի տղամարդկանց չեմպիոնի տիտղոսին։ 1981 թվականին դարձել է Անդրկովկասի զինվորական օկրուգի չեմպիոն, 1990 և 1991 թվականներին Մոլդովայի Ռիբնիցա քաղաքում շախմատի միջացգային մրցաշարերի հաղթող[2]։

Վրեժ Օրդյանի սաներից շատերը դարձել են աշխարհի և Եվրոպայի առանջությունների մրցանակակիրներ, մի քանի տասնյակ սաներ Հայաստանի պատանեկան առաջնություններում դարձել են չեմպիոններ և մրցանակակիրներ։ Միայն 2003 թվականին նրա 5 սաներ արժանացել են երկրի չեմպիոնի տիտղոսին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 FIDE Ratings and Statistics
  2. 2,0 2,1 2,2 «Գորիսի հանրագիտարան», Էդուարդ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Երևան, 2008, էջ 451.