Վիքիպեդիայում կան հոդվածներ Զիլֆյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վրեժ Նշանի Զիլֆյան (հունվարի 3, 1921(1921-01-03), Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 31, 1997(1997-12-31), Երևան, Հայաստան), հայ բժիշկ, ուռուցքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1964

Վրեժ Զիլֆյան
Ծնվել էհունվարի 3, 1921(1921-01-03)
ԾննդավայրԱնկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 31, 1997(1997-12-31) (76 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱմուսինՎարվառա Ալեքսանյան
ԶավակներԱրտո Զիլֆյան

Կենսագրություն խմբագրել

1946 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1946-1962 թվականներին աշխատել է հակաժանտախտային կայանում, 1967-1977 թվականներին եղել է ռենտգենաբանության և ուռուցքաբանության ԳՀԻ փորձարարական ուռուցքաբանության լաբորատորիայի վարիչը, 1977 թվականից՝ փոխտնօրեն[1]։

Ուսումնասիրել է չարորակ նորագոյացությունների առաջացման իմունաբանական, ժառանգական մեխանիզմները, Հայաստանի արդյունաբերության մեջ օգտագործվող տարբեր քիմիական նյութերի ուռուցքածին և մուտածին հատկությունները, հակաուռուցքային պատրաստուկների թունածին ու մուտածին ազդեցությունները, առաջարկել իմունաբանական բուժման մեթոդ՝ տուլարեմիայի շիճուկի օգտագործմամբ[2]։

Մրցանակ խմբագրել

  • Ամերիկայի կենսագրական ընկերության նվաճումների ոսկե սկավառակ, 1977 թ.

Ընտանիք խմբագրել

  • Կինը՝ Վարվառա Ալեքսանյան, համաճարակաբան
  • Որդին՝ Արտո Զիլֆյան, Ախտաբան-ֆիզիոլոգ
  • Դուստրը՝ Մարգարիտա Զիլֆյան, բժշկական գիտությունների թեկնածու
  • Թոռը՝ Արտաշես Արտոյի Զիլֆյան, ակնաբույժ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Կոչումով բժիշկ». Ալեքսանյաններ-Զիլֆյաններ