Վրեժն իմ իրավունքն է

«Վրեժն իմ իրավունքն է» (անգլ.՝ «Vengeance is Mine!»), ամերիկացի գրող Միքի Սփիլլեյնի 1950 թվականի վեպ-բեսթսելերը։ Արկածային վեպ, դետեկտիվ։

Վրեժն իմ իրավունքն է
անգլ.՝ Vengeance Is Mine!
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՄիքի Սփիլլեյն
ԵրկիրFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1950
Հրատարակություն1950

ՍյուժեԽմբագրել

Գործողությունները տեղի են ունենում քսաներորդ դարի կեսերին Ամերիկայում։ Վեպի գլխավոր հերոսը մասնավոր դետեկտիվ Մայք Համերն է, Սփիլլեյնի բազմաթիվ ստեղծագործությունների մշտական կերպարը։

Երբ Մայք Համերն արթնանում է առավոտյան Նյու Յորքի շքեղ հյուրանոցի համարում, պարզվում է, որ հատակին ընկած է իր ընկերոջ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Չեսթեր Ուիլերը, որի գլխին կրակել են։ Նրա ձեռքին Մայքի ատրճանակն է։ Նյու Յորքի ոստիկանությունը կարծում է, որ ինքնասպանություն է տեղի ունեցել։ Բայց Մայք Համերը վստահ է, որ դա նրբագեղ սպանություն է, քանի որ նրա ատրճանակից երկու փամփուշտ չի բավականացնում, իսկ գլխին արձակված կրակոցը մեկն է եղել։ Համերն սկսում է սեփական հետաքննությունը։

Դեպքը այնքան տարօրինակ է, որ գրեթե ոչնչից հնարավոր չէ կառչել։ Բայց չէ՞ որ ինչ-որ բան դարձել է սպանության պատճառ։ Վրե՞ժ, թե՞ գումար։ Իսկ գուցե խա՞նդը։ Միևնույն ժամանակ խորհրդավոր սպանությունների թիվն աճում է։ Նրանց հետաքննության մեջ Մայք Համերին այս կամ այն պատճառով խանգարում են բարձրաստիճան անձինք, այդ թվում՝ քաղաքի դատախազը։ Չնայած դրան՝ Համերին, որին օգնում է Նյու Յորքի ոստիկանության սպանությունների հետաքննության բաժնի կապիտան Պետրիկ Չամբերսը, հաջողվում է բացահայտել հանցագործներին։ Բոլոր թելերը տանում են դեպի « Անտոն Լիպսեկի ֆոտոմոդելների գործակալություն»։

Նյու Յորքում այդ օրը ձյուն է տեղացել։ «Շուրջը սպիտակ-սպիտակ էր։ Ձյունը թաքցրել է ամբողջ կեղտը և պղծությունը։ Ինքը բնությունն է ուղղել սեփական մեղքերը»,— իր վեպում ամփոփել է Միքի Սփիլլեյնը։

Գրական առանձնահատկություններԽմբագրել

Ամերիկյան գրական քննադատները նշել են, որ վեպում չափից ավելի են բռնության, սեքսի և ալկոհոլի անսահման գետերի տեսարանները։ Ինքը՝ Սփիլլեյնն ասել է. «Սեքսն ու բռնությունը հանդիպում են միայն այնտեղ, որտեղ և երբ դա լիովին անհրաժեշտ է»[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Захватывающий мир Мики Спиллейна» — предисловие В.Филипенко к Собранию сочинений М.Спиллейна в 10 т., Т.1 — М.: «Ренессанс», 1992.

Արտաքին հղումներԽմբագրել

  • Спиллейн М. Собрание сочинений в 10 т., Т.1 /Пер. с англ. В.Филипенко — М.: «Ренессанс», 1992. — 383 с. с илл.