Վրացական ազգային աստղաֆիզիկական աստղադիտարան

Վրացական ազգային աստղաֆիզիկական դիտարան կամ Աբասթումանի աստղադիտարան (վրաց.՝ აბასთუმნის ასტროფიზიკური ობსერვატორია), դիտարան Աբասթուման ավանի մոտ, Կանոբիլի լեռան վրա, Վրաստան։ Բարձրությունը՝ 1650 մ։ Հիմնադրվել է 1932 թվականին։ Դիտարանում հետազոտվում են լույսի միջաստղային կլանմանը, փոփոխական աստղերին, Արեգակի ծառայությանը և Երկրի մթնոլորտին վերաբերող հարցեր, դասակարգվել են մոտ 35 հազար աստղերի սպեկտրներ։ Խոշորագույն գործիքը Մաքսուտովի տիպի 70 սմ-անոց աստղադիտակն է, իր տեսակի մեջ աշխարհում ամենամեծերից մեկը։

Վրացական ազգային աստղաֆիզիկական աստղադիտարան
აბასთუმნის ასტროფიზიკური ობსერვატორია
Abastumani (14715217071).jpg
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան և observation facility?
ՍեփականատերIlia State University?
Աստղադիտարանի կոդ119
ԵրկիրFlag of Georgia.svg Վրաստան
ՎայրԱբասթուման
ԲԾՄ1650 մետր
Հիմնադրվել է՝փետրվարի 8, 1932
Կայքobservatory.iliauni.edu.ge
Commons-logo.svg Abastuman Astrophysical Observatory Վիքիպահեստում


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 15 CC BY-SA icon 80x15.png