Վրաստանի ազգային պատկերասրահ

Վրաստանի ազգային պատկերասրահ (վրաց.՝ ეროვნული გალერეა (თბილისი)), գեղարվեստական ստեղծագործությունների թանգարան Թբիլիսիում՝ Ռուսթավելու պողոտա 11 հասցեում։

Վրաստանի ազգային պատկերասրահ
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
Երկիր Վրաստան
ՏեղագրությունԹբիլիսի
Քարտեզ
Քարտեզ

Ընդգրկված է Վրաստանի պետական թանգարանների ցանցի կազմում։ Ունի ութ ցուցասրահ, վերականգնողական լաբորատորիա, ժամանակավոր ցուցադրության տարածքներ, դասասենյակ և հուշանվերների խանութ, որոնք ստեղծվել են պորտուգալական «Ainda Arquitectura» ճարտարապետական ընկերության կողմից։

Ցուցադրություն խմբագրել

Թանգարանի հավաքածուում հաշվառված է շուրջ 30000 ցուցանմուշ։

Պատմություն խմբագրել

Պատկերասրահի շենքը կառուցվել է 1888 թվականին Ռուսաստանի կայսր Ալեքսանդր III-ի ցուցումով, ճարտարապետը եղել է Ալբերտ Զալցմանը։ Այն կառուցվել է Հռոմի ցուցահանդեսային պալատի նմանությամբ (ճարտարապետ՝ Պիո Պյաչենտինի)[1]։ Սկզբում նախատեսվել է շենքում կազմակերպել ռուսական ռազմա- պատմական թանգարան («Փառքի տաճար»)՝ Կովկասում Ռուսական կայսրության ռազմական հաջողությունների ցուցադրման նպատակով։ 1914 թվականի նոյեմբերի 28-ին թանգարան է այցելել Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ը։ Փառքի տաճարի ցուցանմուշները տարհանվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, և թանգարանը դադարեցրել է իր գործունեությունը։

Ազգային պատկերասրահի առաջին ցուցահանդեսը կազմակերպվել է 1920 թվականի հոկտեմբերին՝ արդեն Վրաստանի նոր կառավարության օրոք։ Ցուցահանդեսի թեման լայն էր՝ ընդգրկելով բոլոր ժամանակների վրացական և արտասահմանյան ստեղծագործությունները և գեղարվեստական ուղղությունները, ինչը հնարավոր է դարձել Դմիտրի Շևարդնաձեի աշխատանքի շնորհիվ, ով հավաքել է այդ ժամանակ Վրաստանում առկա բազմաթիվ արվեստի ստեղծագործություններ։ Ցուցահանդեսում ընդգրկվել են 18-19-րդ դարերի վրացական դիմանկարներ (այսպես կոչված՝ «Վրացական դպրոցի»), ռուսական, արևմտաեվրոպական, իրանական և ժամանակակից վրացական գեղանկարներ։

Պահպանելով ցուցադրության բազմաթիվ ցուցանմուշներ՝ հնարավոր է դարձել կազմակերպել Ազգային պատկերասրահը որպես կերպարվեստի թանգարան՝ միաժամանակ իրականացնելով ժամանակակից կերպարվեստը խթանելու առաքելությունը։

Շենքը սահմանափակ տարածք ուներ և շատ գործեր հնարավոր չի եղել ցուցադրել, ինչի կապակցությամբ մշակվել է պատկերասրահի վերակազմակերպման պլան։ Պատկերասրահը ղեկավարող Դիմիտրի Շևարդնաձեն առաջարկել է այն տեղափոխել պատմական վայր՝ Մետեխի ժայռի վրա գտնվող ամրոց։

1933 թվականին քաղաքային բանտը Մետեխից տեղափոխվել է Օրթաչալա, իսկ Մետեխիի պատմական շենքերը հատկացվել են Ազգային արվեստի պատկերասրահին։ 1934 թվականին Ազգային պատկերասրահը վերաբացվել է հանրության համար։ Խորհրդային իշխանության օրոք պատկերասրահը դարձել է պետական պատկերասրահ։

1988 թվականի մարտին կազմակերպվել է «Արվեստի ազգային պատկերասրահ» թանգարանային և ցուցահանդեսային միությունը։ Բացվել է նաև ժամանակակից արվեստի թանգարանը։ Պատկերասրահի առաջին հարկում նախկինում եղել է վարչական տարածք և պահեստ, որը վերափոխվել է ցուցահանդեսային պատկերասրահի։

1989 թվականի սեպտեմբերի 18-ին բացվել է վրացական ժամանակակից արվեստի ցուցահանդես։ Բայց 1990-ականներին քաղաքական անկայունության պատճառով Ժամանակակից արվեստի թանգարանը ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը։

2007 թվականին Ազգային պատկերասրահն ընդգրկվել է Վրաստանի ազգային թանգարանի կազմում։ Պատկերասրահի գլխավոր մասնաշենքը վերանորոգվել է։ 2012 թվականին պատկերասրահը կոչվել է Դմիտրի Շևարդնաձեի անունով։

Պատկերասրահը Ազգային թանգարանի կենտրոնական ցուցադրական տարածքներից է, որտեղ անցկացվում են ժամանակավոր ցուցահանդեսներ, մասնավորապես՝ «20-րդ դարի սկզբի վրացական կերպարվեստի գլուխգործոցներ»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Национальная галерея Грузии («Голубая галерея») им. Шеварднадзе». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել