Վսևոլոդ Երմակով

ռուս ֆուտբոլիստ

Վսևոլոդ Վիկտորովիչ Երմակով (ռուս.՝ Всеволод Викторович Ермаков, փետրվարի 6, 1996(1996-02-06) կամ հունվարի 6, 1996(1996-01-06)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, դարպասապահ։

Վսևոլոդ Երմակով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 6, 1996(1996-02-06) (28 տարեկան) կամ հունվարի 6, 1996(1996-01-06)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Դիրք դարպասապահ
Պատանեկան կարիերա
—2010 Ռուսաստան Նևսկի Զավոդ
2010—2011 Ռուսաստան Զենիթ ՕՌՄՊՄԴ
2011 Ռուսաստան Իժորեց Ինկոն
2012 Ռուսաստան Կոլոմյագի
2012—2014 Ռուսաստան Կրասնոդար
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012—2015 Ռուսաստան Կրասնոդար 0 (0)
2014  Ռուսաստան Կրասնոդար-2 5 (-9)
2014  Հայաստան Շիրակ 0 (0)
2015 Հայաստան Շիրակ 0 (0)
2015—2016 Ռուսաստան Տորպեդո (Արմավիր) 0 (0)
2017 Հայաստան Շիրակ 2 (-3)
2017—2018 Ռուսաստան Զենիթ-Իժևսկ 6 (-7)
2018—2020 Հայաստան Շիրակ 59
2020— Հայաստան Արարատ (Երևան) 22
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Վսեվոլոդ Երմակովը ծնվել է Սանկտ Պետերբուրգում։ Ֆուտբոլով զբաղվել սկսել է «Նևսկի Զավոդ» թիմում։ 14 տարեկանում տեղափոխվել է «Կրասնոդար» ՖԱ ակադեմիա[2]։

2014 թվականի հուլիսին վարձավճարով տեղափոխվել է հայկական «Շիրակ»։ Նոր թիմի կազմում նորամուտը նշել է 2014 թվականի հուլիսի 10-ին Կարագանդայի «Շախտյորի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի խաղում։ Սակայն արդեն հուլիսի 29-ին վերադարձել է «Կրասնոդար»։

2015 թվականի հուլիսի 1-ին ազատ գործակալի կարգավիճակով վերադարձել է «Շիրակ», որի կազմում մասնակցել է Եվրոպա լիգայի 2015/16 մրցաշրջանի ընտրական փուլի 4 հանդիպման։ 2015 թվականի օգոստոսի 7-ին պայմանագիր է կնքել Արմավիրի «Տորպեդո» ֆուտբոլային ակումբի հետ։

2017 թվականի փետրվարի 27-ին ազատ գործակալի կարգավիճակով երրորդ անգամ դարձել է «Շիրակի» ֆուտբոլիստ։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Հայաստանի գավաթակիր (1) - 2016/17

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
  2. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)