Վսևոլոդ Լեոնիդովիչ Բոգդանով (ռուս.՝ Всеволод Леонидович Богданов, փետրվարի 6, 1944(1944-02-06), Խոլմոգորսկի շրջան, Արխանգելսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս լրագրող։ Ռուսաստանի ժուռնալիստների միության նախագահ (1992-2017)[1][2]։

Վսևոլոդ Բոգդանով
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 6, 1944(1944-02-06) (80 տարեկան)
ԾննդավայրԽոլմոգորսկի շրջան, Արխանգելսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունգրող, լրագրող և հասարակական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան
Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ
Դաղստանի Հանրապետությանը ծառայությունների շքանշան
և «Ազգերի համագործակցության» շքանշան
 Vsevolod Bogdanov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վսևոլոդ Բոգդանովը ծնվել է 1944 թվականին Արխանգելսկի մարզում ճակատային զինվորականների ընտանիքում[3]։

Ավարտել է Ժդանովի անվան Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Լրագրողի կարիերան սկսել է Արխանգելկի ռադիոյի խմբագրությունում[4]։ 1969 թվականից աշխատում է մամուլում[2]։

1969-1980 թվականներին եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության «Մագադանսկայա պրավդա» թերթի թղթակից, խմբագիր, գլխավոր խմբագրի տեղակալ։ Թերթը տարածվում էր Կոլիմայում և Չուկոտկայում, ավելի քան 100.000 տպաքանակով։ 1980 թվականին Մագադանից տեղափոխվել է Մոսկվա[3]։

1981-1986 թվականներին եղել է «Խորհրդային Ռուսաստան» սեփական թերթի թղթակիցը Կարելիայում և Մուրմանսկի մարզում։

1986-1989 թվականներին՝ ԽՍՀՄ Գոսկոմիզդատա պարբերականների գլխավոր վարչության պետ։

1992 թվականին ընտրվել է Ռուսաստանի լրագրողների միության նախագահ։

2008 թվականին վերընտրվել է Ռուսաստանի ժուռնալիստների միության իր պաշտոնում[1][2]։ 2017 թվականի նոյեմբերին կամավոր հրաժարվել է Ռուսաստանի լրագրողների միության նախագահի պաշտոնից[5]։

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր է[4]։

Մասնագիտական դիրքորոշում խմբագրել

Բոգդանովը հակված է հրապարակախոսության լրագրային ժանրերին՝ ակնարկներին և էսսեներին, որոնք պարունակում են կյանքի բարդ իրավիճակներից դուրս գալու իրական խորհուրդներ և խորհուրդատվություն։ Միևնույն ժամանակ Բոգդանովը կարևորում է թեմայի և հոդվածի հերոսների համապատասխանությունը[3]։ Լինելով մամուլը որպես քաղաքական տեխնոլոգիների PR ռեսուրս օգտագործելու հակառակորդ՝ Բոգդանովը համոզված է, որ իրական լրագրողը չի կարող իրեն թույլ տալ գրել նյութեր, որոնք վճարվում են հաճախորդի կողմից կամ հրապարակվում են գովազդային հրապարակումներում։ Ըստ Բոգդանովի՝ նման գործողությունները հանգեցրել են լրագրողի մասնագիտական համբավի կորստի և հրապարակման վարկանիշի նվազման[3]։

1990-ական թվականներին Բոգդանովին նմանօրինակ մեղադրանքներ են հասցեագրվել։ Մասնագիտական շրջանակներում Լրագրողների միության նախագահին վերագրվում է թևավոր արտահայտությունը․ «Մեր լրագրողը և՛ կվերցնի փողը, և՛ կգրի ճշմարտությունը»։ Ինքը՝ Բոգդանովը, գիտակցում է դա, սակայն հերքում է, որ նա երբևէ ասել է նման բառեր[3]։

2001 թվականին նա ստորագրեց նամակ ՆՏՎ հեռուստաընկերության պաշտպանության համար[6]։

2012 թվականին Բոգդանովը նշել է, որ լրագրողի մասնագիտությունը վերջին տարիներին կորցրել է իր գրավչությունը և հարգանքը։ Ըստ Բոգդանովի՝ դրանով առաջին հերթին վնաս է հասցվում ոչ թե լրագրողներին և ԶԼՄ-ների սեփականատերերին, այլ ամբողջ հասարակությանը[3]։

2012 թվականի հուլիսի 13-ին Բոգդանովը հասարակության ճնշման տակ կասկածներից ու տատանումներից հետո հանդես է եկել հրապարակային քննադատությամբ՝ վերադարձնել «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախաձեռնությունը ՌԴ Քրեական օրենսգիրք վերադարձնել զրպարտության մասին օրենքը[7][8]։

Բոգդանովի գնահատմամբ՝ Ռուսաստանի Ժուռնալիստների միությունը 2012 թվականին բաղկացած էր ավելի քանի ԶԼՄ 100 հազար աշխատողներից։ Սակայն մամուլը նշել է, որ կազմակերպության անդամների էլեկտրոնային բազան ակնհայտ պատճառներով բացակայում է և անհնար է հաստատել Բոգդանովի գնահատականները անկախ աղբյուրներից[8]։

Քննադատություն խմբագրել

Բոգդանովը 20 տարի ղեկավարելով Ռուսաստանի Ժուռնալիստների միությունը՝ մեղադրվել է իշխանության հանդեպ կոնֆորմիզմի, ինչպես նաև լրագրողական անցաքարտերի հետ կապված չարաշահումների մեջ։ «Կոմերսանտ» թերթը «Full Journal» սենսացիոն հոդվածում (2012 թվականի հուլիս) նշում է, որ Ռուսաստանի Ժուռնալիստների միությունը չի ձգտում անդամակցել դաշնային լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների և աշխատակիցների հետ, իսկ կազմակերպության լրագրողներից քչերն են համարվում կոպորատիվ շահերի արտադրող[8]։ Բոգդանովը մերժելով մամուլի քարտերի վաճառքի մեղադրանքները՝ միաժամանակ խոստովանել է, որ այդ քարտը, որը թույլ է տալիս արտասահմանում այցելել ցանկացած իշխանական մարմին և հավատարմագրվել հարցազրույցի համար, Ռուսաստանում արդյունավետ չէ։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք դուստր։ Կինն ու երկու կրտսեր դստրերը լրագրողներ են[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Председатель СЖР». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին.
  2. 2,0 2,1 2,2 «БОГДАНОВ Всеволод Леонидович — биография, новости, фото, дата рождения, пресс-досье. Персоналии ГлобалМСК.ру. Московский бизнес портал». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Журналистика — территория надежд « Тюменская область сегодня». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին.
  4. 4,0 4,1 «Биографическая справка». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին.
  5. Союз журналистов России возглавил телепродюсер Владимир Соловьев.
  6. Письмо видных деятелей науки, культуры и политики в защиту НТВ / newsru.com
  7. «Председатель Союза журналистов раскритиковал закон о клевете | KM.RU». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Ъ-Власть — Полный журдом». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վսևոլոդ Բոգդանով» հոդվածին։