Պիա Վունդերլիխ
Պիա Վունդերլիխ (գերմ.՝ Pia Wunderlich, հունվարի 26, 1975[1], Bad Berleburg, Զիգեն Վիտգենշտայն, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն 1975), գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Գերմանիայի հավաքականում։ Աշխարհի չեմպիոն (2003), Եվրոպայի եռակի չեմպիոն (1997, 2001, 2005), Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2004)[3][4]։
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 26, 1975[1] (49 տարեկան) | ||
Ծննդավայր | Bad Berleburg, Զիգեն Վիտգենշտայն, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն | ||
Հասակ | 173 սանտիմետր | ||
Քաշ | 66 կիլոգրամ[2] | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կարիերա խմբագրել
Ակումբային խմբագրել
Պիա Վունդերլիխը յոթ տարեկանում սկսել է խաղալ «Շվարցենաու» ֆուտբոլային ակումբի կազմում։ Իր քրոջ՝ Թինա Վունդերլիխի հետ նա խաղում էր տղաների թիմում։ 1989 թվականին տեղափոխվել է «Բատենբերգ» ակումբ, որի կազմում խաղացել է մինչև 1993 թվականը։ «Բատենբերգ»-ում ելույթներից հետո պայմանագիր է կնքել «Ֆրանկֆուրտ» կանանց ֆուտբոլային ակումբի հետ, որտեղ անցկացրել է մնացած ամբողջ կարիերան։ «Ֆրանկֆուրտ»-ի կազմում Վունդերլիխը դարձել է ՈՒԵՖԱ-ի գավաթի եռակի հաղթող (2001/02, 2005/06, 2007/08), Գերմանիայի վեցակի չեմպիոն (1998/99, 2000/01, 2001/02, 2002/03, 2004/05, 2006/07), Գերմանիայի յոթակի գավաթակիր (1998/99, 1999/00, 2000/01, 2001/02, 2002/03, 2006/07, 2007/08)[3]։
Հավաքականում խմբագրել
1993 թվականի դեկտեմբերի 7-ին հիմնական ազգային հավաքականի կազմում առաջնախաղը նշեց Ռուսաստանի դեմ խաղում։ Առաջին գոլը խփել է 1996 թվականի մայիսի 5-ին Ֆինլանդիայի հավաքականի դարպասը[5]։ Հավաքականի կազմում դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2004), Աշխարհի չեմպիոն (2003) և Եվրոպայի եռակի չեմպիոն (1997, 2001, 2005)[3][4]։
Ձեռքբերումներ խմբագրել
Ակումբային խմբագրել
«Ֆրանկֆուրտ» խմբագրել
- ՈՒԵՖԱ-ի գավաթի հաղթող (3) 2001/02, 2005/06, 2007/08
- Գերմանիայի առաջնության չեմպիոն (6) 1998/99, 2000/01, 2001/02, 2002/03, 2004/05, 2006/07
- Գերմանիայիգավաթի հաղթող (7) 1998/99, 1999/00, 2000/01, 2001/02, 2002/03, 2006/07, 2007/08
Հավաքականում խմբագրել
- Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր (1) 2004
- Աշխարհի առաջնության հաղթող (1) 2003, արծաթե մրցանակակիր (1) 1995
- Եվրոպայի առաջնության հաղթող (3) 1997, 2001, 2005
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ Olympedia — 2006.
- ↑ 3,0 3,1 3,2 PIA WUNDERLICH
- ↑ 4,0 4,1 «Спортсмены - призеры Олимпийских игр: Пиа Вундерлих». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Players Info P. Wunderlich
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիա Վունդերլիխ» հոդվածին։ |