Վորոնեժի «Շուտ» տիկնիկային թատրոն

Վորոնեժի «Շուտ» տիկնիկային թատրոն (ռուս.՝ Воро́нежский теа́тр ку́кол «Шу́т»), տիկնիկային թատրոն Վորոնեժ քաղաքում։

Picto infobox masks.png
Վորոնեժի «Շուտ» տիկնիկային թատրոն
Театр кукол шут воронеж.jpg
Տեսակտիկնիկային թատրոն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվելու վայրըՎորոնեժ
Անվանված էValery Arkadievich Volkhovsky?
Կայքpuppet-shut.ru
Commons-logo.svg Voronezh Puppet Theatre Վիքիպահեստում

Թատրոնի պատմությունԽմբագրել

Վորոնեժի տիկնիկային թատրոնն իր պատմությունն սկսել է առաջին ներկայացումից, որ տեղի է ունեցել 1925 թվականի հոկտեմբերի 8-ին, Վորոնեժի պետական համալսարանի դահլիճում։ Վորոնեժի համալսարանի տիկնիկային թատրոնն ստեղծվել է որպես սիրողական, սակայն 1930 թվականի նոյեմբերի 5-ին փոխանցվել է շրջանի կրթության բաժնին ու դրանից հետո գործել է Մոլոդոյ թատրոնին կից։ Թատրոնի հիմքն են կազմել համալասարանական թատերախմբի երիտասարդ դերասանները, նրանք էլ որոշում էին թատրոնի խաղացանկը։ Հենց այդ նույն օրը թատրոնի հիմնադիր Ն. Մ. Բեզզուբցևը ձերբակալվել է Ակադեմիական գործի շրջանակներում։ 1934 թվականին թատրոնը ղեկավարում էր Բ. Ա. Նիկոլսկին, ռեժիսորը Տ. Կ. Լիտվինովան էր, թատերախմբի մեջ էին Ն. Ն. Ագաթովը, Յու. Ա. Մյագկովը, Ե. Խ. Ռադինան, Ա. Ֆ. Բոլոտովան, Տ. Ա. Եկիմովը, Վ. Ն. Միխատովան, Ս. Դ. Միրոնովան, Վ. Դ. Ժերեբցովը, Ն. Ի. Մուստրինան։ 1937 թվականին նշվել է Մոլոդոյ թատրոնի 5-ամյակը։ Այդ առթիվ տարածված միջոցառման ծրագրում նշված էր. թատրոնի գեղարվեստական ղեկավար` Ե. Ամանտով, տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար` Ն. Մ. Բեզզուբցև, նկարիչ` Ն. Ն. Կորոլյով։ 1944 թվականին թատրոնն աշխատում էր տնօրեն Սերգեյ Օսկարովիչ Վոլֆի ղեկավարությամբ։ Թատրոնն աշխատում էր Դրամայի թատրոնի շենքում, իսկ փոքրաթիվ թատերախումբը կազմված էր 5 դերասանուհուց և 2 դերասանից։ 1947-48 թվականներին թատրոնը բեմադրել է «Կարմիր գլխարկը», «Վրեժի ծաղիկներ», «Կոշկավոր կատուն», «Բյուրեղապակյա մաշիկը» ներկայացումները։ 1951-52 թատերաշրջանին թատերախումբը տնօրեն Ն. Ֆ. Ռեուսկու և գլխավոր ռեժիսոր Ա. Ս. Չերտովի ղեկավարությամբ խաղացել են «Իվան-գյուղացու որդի», «Հրաշագործ կոշիկը», «Միստր Թվիստեր», «Արջն ու աղջիկը», «Աղվես քույրիկը» ներկայացումները։ 1975 թվականին, թատրոնի գործունեության 50-ամյակի տարին մշտական տարածք ունենալու հարց է առաջանում։ Վորոնեժի տիկնիկային թատրոնի շենքը կառուցվել է միայն 1984 թվականին։ Նախագիծը պատկանում է ճարտարապետներ Ն. Տովոևին և Ա. Ֆրոլովին, քանդակագործներ Ի. Պ. Դիկունովին և Է. Ն. Պակին։ Շենքի նախագծի համար նրանք արժանացել են Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակի[1]. Թատրոնը կառուցվել է ամբողջ քաղաքի ջանքերի շնորհիվ, նշանակալի ներդրում ունի Վ. Պ. Անիշևը։ 1987-2003 թվականներին տիկնիկային թատրոնի ղեկավարն էր Վալերի Արկադիևիչ Վոլխովսկին։ Նրա «Ժաննա դ՛Արկի գործընթացը» (Ռոբեր Բրեսոն) և «Լճի տղան» (Պավել Վեժինով) ներկայացումներն իսկական բացահայտում են դարձել, նոր գեղարվեստական խոսք թատերական կյանքում։ Նա բեմադրել է նաև լուրջ գործեր, ինչպիսիք են, օրինակ, Նիկոլայ Գոգոլի «Մեռած հոգիները» և «Շինել», Բ. Բրեխտի «Արթուրո Ուիի կարիերան» ստեղծագործությունները։ Վ. Վոլխովսկու շնորհիվ թատրոնը մասնակցել է մի շարք փառատոների։ Բուլղարիայում տիկնիկային թատրոնների փառատոնին թատրոնն արժանացել է «Ոսկե դելֆին» մրցանակի։ 2009 թվականին թատրոնն անվանակոչվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վ. Ա. Վոլխովսկու պատվին[2].

ԽաղացանկԽմբագրել

Թատրոնի ժամանակակից խաղացանկում կան ներկայացումներ և՛ երեխաների, և՛ մեծահասակների համար։

Ներկայացումներ մեծահասակների համարԽմբագրել

Մանկական ներկայացումներԽմբագրել

  • «Շագանակիկ» (Ա. Պ. Չեխով)
  • «Սառնամանիք» (Գ. Շուրինովա)
  • «Ալի բաբան և 40 ավազակները» (Վ. Սմեխով)
  • «Ալլադիմի կախարդական լամպը» (Ն. Գերնի)
  • «Երեք խոզուկները և սև գայլը» (Ս. Միխալկով, Մ.Շվեմբերգեր)
  • «Զինվորն ու վհուկը» (Ե. Սպերանսկի)
  • «Իմ ոսկե ճուտիկ» (Վ. Օռլով)
  • «Մոխրոտիկը» (Ե. Շվարց)
  • «Փոքրիկ արագիլն ու խրտվիլակը» (Լ. Լոպեյսկա, Գ. Կռչուլովա)
  • «Վիննի Թուխը և բոլորը-բոլորը-բոլորը…» (Ա. Միլն)
  • «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» (Լ. Ուստինով, Օ. Տաբակով)
  • «Արեգակն ու ձյունե մարդուկները» (Ա. Վեսելով)
  • «Հետաքրքրասեր փղիկը» (Ռ. Քիփլինգ)
  • «Վայրի» (Վ. Սինակևիչ)

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Թատրոնի երրորդ հարկի նախասրահում կա տիկնիկների թանգարան[3]։
  • Թատրոնի դիմաց, հրապարակում, կա Սպիտակ Բիմին նվիրված արձան։
  • «Շուտ» թատրոնը պարգևատրվել է «Հանդիսատեսի համակրանքը» արծաթե մեդալով»[4]։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Воронежский государственный театр «Шут» им. В. А. Вольховского» (ռուսերեն)։ http://festival.murmanpuppet.ru/։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-05-ին։ Վերցված է 2013-10-02 
  2. «Воронежский театр кукол» (ռուսերեն)։ Волгоградский областной театр кукол։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-04-ին։ Վերցված է 2013-10-02 
  3. Евгения Горлова, Людмила Минаева (2013-09-03)։ «В Воронеже в музее театра кукол можно увидеть, как рождались спектакли» (ռուսերեն)։ РИА Воронеж։ Վերցված է 2013-10-02 
  4. Театр «ШУТ»-орденоносец. | Независимое театральное объединение "Зрительские симпатии"