Վորյեմա, ծոց (ֆյորդ) Բարենցի ծովում, Վորյեմա գետի՝ դեպի ծով ելքի սկզբնամասում։ Երկարությունը 2 կմ է, լայնությունը՝ 600 մ[1]։ Ափերը հիմնականում սուր ժայռերով են պատված, հարավարևելյան մասում դաշտավայրային ռելիեֆ է։

Վորյեմա
Misty Grense Jakobselv 2009-09-29.JPG
Տեսակծոց
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան և Flag of Norway.svg Նորվեգիա
Մասն էԲարենցի ծով
Լիճ հոսող գետJakobselva?
Քարտեզ
Քարտեզ

Ծովածոցը բաց է հյուսիսից։ Արևմուտքից մուտքը փակված է Շերգարսնեսետ հրվանդանով և Վորյեմայով (արևելքից)։ Հարավային մասում՝ Ֆինգամնեսետ հրվանդանի մոտ, ծոց են թափվում Ստուրբեկեն գետի վտակները։

Ծոցի երկայնքով է անցնում Նորվեգիայի և Ռուսաստանի պետական սահմանը։ Ջրային ավազանի մեծ մասը գտնվում է նորվեգական Ֆինմարքում, մնացած մասը՝ ռուսական Մուրմանսկի մարզում։ 1920 - 1944 թթ.-ներին ծոցի երկայնքով անցել է ֆինա-նորվեգական պետական սահմանը։

Ափին տեղակայված են Բեքլանդ ու Գրանսե Յակոբսելվ նորվեգական բնակավայրեր և ռուսական «Եկատերինյան» ռադիոլոկացիոն հենակետը[2] Արևմտյան ափին է գտնվում Օսկար II-ի եկեղեցին։

ԾանոթագրություններԽմբագրել