Վովա խումբ, Թուրքիայի Հանրապետության Համշեն շրջանում բնակվող համշենահայերից կազմված երաժշտական խումբ, որը ստեղծագործում է համշենի բարբառով՝ նպատակ ունենալով հավաքագրել, պահպանել և համշենահայերի հետագա սերնդին փոխանցել համշենական ազգային, ժողովրդական երգարվեստը։ Խմբի անդամներն են Հիքմեթ Աքչիչեքը (համահիմնադիր և մենակատար), Մուսթաֆա Բիբերը, Էրսին Չելիքը։ Խմբի անվանումը համշենի բարբառով նշանակում է «Ով է»[1][2][3]։

Վովա խումբ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԺանրերԱզգային, ժողովրդական
Գործունեություն2005 (2005) - ներկա
Անդամներ
Հիքմեթ Աքչիչեք,
Մուսթաֆա Բիբերը,
Էրսին Չելիքը

Խմբի ստեղծման նախապատմությունԽմբագրել

Խումբը ստեղծվել է դեռևս 1996 թվականից սկսած համշենահայերի մշակույթը և լեզուն պահպանելուն ուղղված Հիքմեթ Աքչիչեքի և նրա համախոհների գործունեության շրջանակներում։ Այդ համատեքստում 2011 թվականին հիմնադրվել է ՀԱԴԻԳ (HADİG) կազմակերպությունը, իսկ 2014 թվականից թողարկվել «Գոռ» ամսագիրը[1][3]։

Ստեղծագործական գործունեությունԽմբագրել

Վովա խումբն իր առաջին մեծ ելույթն ունեցել է պոլսահայ հայտնի լրագրող Հրանտ Դինքի հիշատակին կազմակերպված երեկոյի ընթացքում, որտեղ կատարել են հայերեն «Յար յար» երգը։ Երաժշտական խումբը 2005 թվականին թողարկել է «Վովա» ալբոմը, որտեղ խտացվել են համշենի բարբառով 13 ժողովրդական երգ։ Այն հանդիսանում է համշենի բարբառով ձայնագրված երգերի առաջին ալբոմն աշխարհում[1]։ 2012 թվականի Վովան համերգով է հանդես եկել Ռուսաստանի Դաշնության Մոսկվայում, Սոչիում և այլ քաղաքներում[3][4]։

Վովա ալբոմԽմբագրել

Վովա երաժշտական խմբին առավել լայն տարածում բերեց 13 երգերից կազմված «Վովա» ալբոմը, որը թողարկվել է 2005 թվականին։ Համշենի բարբառով գրված 13 ժողովրդական երգերն են, որոնցից առավել հայտնին հանդիսանում է «Նեննի Նեննի» երգը[2][3]։

ՀետապնդումներԽմբագրել

Վովա երաժշտական խումբն իր ստեղծագործական գործունեության, Աբխազիայում, Ռուսաստանում և Միջին Ասիայի երկրներում բնակվող համշենահայերի, ինչպես նաև Հայաստանի հետ ունեցած կապերի և շփումների պատճառով Թուրքիայում բազմիցս թուրքական իշխանությունների կողմից հետապնդումների է ենթարկվել[1][3]։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել