Վոորե դաստակերտ (էստ․՝ Voore mõis, գերմ.՝ Forby), կալվածք Էստոնիայի հյուսիսում՝ Հարյումաա նահանգի Սաուե շրջանում։

Վոորե դաստակերտ
Տեսակmanor?
Երկիր Էստոնիա
Առաջին հիշատակում1569
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Վոորե դաստակերտի առաջին հիշատակումները վերաբերում են 1569 թվականին[1]։ 18-րդ դարի վերջին Վոորե դաստակերտը պատկանել է Դահլիդների (Dahlid) ընտանիքին։ Վերջիններից էլ դաստակերտն անցել է ֆոն Ֆրեյների (von Frey)[1] ազնվականական ընտանիքին։

1870 թվականից մինչև պետականացումը՝ 1919 թվականը, Վոորե դաստակերտը պատկանել է ֆոն ցուր Մյուհլեն (von zur Mühlen) ընտանիքին։ Դաստակերտի վերջին սեփականատերը եղել է Ալեքսանդեր ֆոն ցուր Մյուհլենը[1]։

Դաստակերտի համալիր խմբագրել

Վոորե դաստակերտը բարոկկո ոճի համալիր էր։ Դաստակերտի գլխավոր մասնաշենքը միհարկանի քարե փոքր կառույց է, որ կառուցվել է 18-րդ դարի առաջին կեսին։ 18-19-րդ դարերում դաստակերտի գլխավոր մասնաշենքը որոշակիորեն վերակառուցվել է[1]։

Գլխավոր մասնաշենքից բացի դաստակերտի կենտրոնում համաչափությամբ տեղակայված են հավելյալ (տնտեսական և բնակելի) կառույցներ, որ կառուցվել են 18-19-րդ դարերում։

Տալլին-Պյառնու խճուղուց դեպի Վոորե դաստակերտը ձգվող ճանապարհն ավարտվել է 500 մետր երկարությամբ ծառուղով, որը ձգվել է մինչև գլխավոր մասնաշենքի առաջ։

Էստոնիայի մշակույթի հուշարձանների պետական գրանցամատյանում գրանցված են․

  • Դաստակերտի գլխավոր մասնաշենքը[2],
  • Դաստակերտի ծառայողների տուն 1[3],
  • Դաստակերտի ծառայողների տուն 2[4],
  • Դաստակերտի պարիսպ[5],
  • Գոմ[6],
  • Շտեմարան[7],
  • Խրձանոց[8],
  • Օղեգործարան[9],
  • Օժանդակ կառույց[10]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Voore mõis». Portaal "Eesti mõisad".
  2. «2969 Voore mõisa peahoone, 18.-20. saj». Kultuurimälestiste riiklik register.
  3. «2970 Voore mõisa teenijatemaja 1, 18.-20.saj». Kultuurimälestiste riiklik register.
  4. «2971 Voore mõisa teenijatemaja 2, 18.-20.saj». Kultuurimälestiste riiklik register.
  5. «2972 Voore mõisa piirdeaed, 18.-20. saj». Kultuurimälestiste riiklik register.
  6. «2973 Voore mõisa karjakastell, 19.-20.saj». Kultuurimälestiste riiklik register.
  7. «2974 Voore mõisa ait, 19.-20. saj». Kultuurimälestiste riiklik register.
  8. «2975 Voore mõisa rehi, 19.-20.saj». Kultuurimälestiste riiklik register.
  9. «2976 Voore mõisa viinaköök, 19.-20. saj». Kultuurimälestiste riiklik register.
  10. «2977 Voore mõisa abihoone, 19.-20.saj». Kultuurimälestiste riiklik register.

Արտաքին հղումներ խմբագրել